28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 20-ին Փարիզում այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ֆրանսիա իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Նախարարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի կարգավորման […]

Թուրքիայի խորհրդարանում հարձակվել են Գարո Փայլանի վրա (տեսանյութ)

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը, վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Փայլանը ֆինանսների նախարար Նաջի Աղբալին կոչ է արել ուսումնասիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատներին վերաբերող օֆշորային գոտիներում […]

«Զա կայֆ … մի հատ Նիկոլը մեզ սաղիս սարքել ա կուրկուռի ձագ»

«Գործը սենց խանգարել, սենց պառակտել, չի կարելի, չէ՞: 20 րոպե զա կայֆ, հելնում ասում ա ընդմիջում: Բոյկոտելը բա լավ բան է՞: Որտե՞ղ անցավ իրենց դիրքորոշումը: Նիկոլը հա թող ճղի իրան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Մի հատ Նիկոլը, տես, ինչն օրն է գցել մեզ սաղիս, սարքել կուրկուռի ձագ»,-նշեց […]

Մի հատ ընդմիջում էլ դու վերցրու, այ Արա՛մ. գեներալ Մանվելի անհանգստությունը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում ամեն հարցի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցությունը 20 րոպեանոց ընդմիջում է վերցնում: Արդեն 7-րդ անգամ «Ելքն» ընդմիջում վերցրեց, երբ քվեարկության դրվեց «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին՝ կատակեց. «Մի հատ ընդմիջում էլ դու վերցրու, այ Արա՛մ»: «Ես ոչ խմբակցության ղեկավարն […]

Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը. Գ. Սահակյան

«Ապսուրդ է 20 րոպե ընդմիջում վերցնել, դա կանոնակարգի խախտում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգանավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Ելքի»՝ արդեն 7-րդ անգամ ընդմիջում վերցնելուց։ Դիտարկմանը, թե կանոնակարգը թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, Սահակյանն ասաց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի՝ հիմա մեկը մյուսի հետևից […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականին

Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Էտյենի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Էտյենը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Ինչ է կատարվում ԱԺ-ում. գեներալը հունից դուրս եկավ (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը գտնում է, որ «Ելքի» պահվածքը գործընկերային չէ: Նա հիշեցրեց, որ ընդմիջումներ վերցնելու այս վարքագիծն էլի է եղել նախկինում, առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը փորձում է խաթարել խորհրդարանի աշխատանքները: Նա նշեց, որ կարող է և կանոնակարգը վերանայվել հարկի դեպքում: «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ նշեց, որ քանի որ վերջին […]

Նախարարը մեկնաբանեց Սերժ Սարգսյանի ասածը

«Տարվա ընթացքում գյուղատնտեսության ցուցանիշները պետք է հաշվել նաև հաշվի առնելով սեզոնայնությունը: Պետք է վերլուծել ոչ թե գյուղատնտեսական տարին , այլ ցուցանիշները ու համեմատել տարբերությունները՝ անկում է, թե բարձրացում»,-այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը անդրադարձավ լիզինգի ծրագրին: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի ավելի շատ օգտվողներ կլինեն: «Մեր […]

Նիկոլ, բալա ջան, հերիք է. ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում

Ազգային ժողովում շարունակվում է նախագծերը քվեարկության դնելն ու «Ելքի» կողմից ընդմիջումներ վերցնելը: Արդեն 5-րդ անգամ «Ելք» խմբակցությունը 20 րոպե տևողությամբ ընդմիջում է վերցնում: Ապա ընդմիջումից հետո քվեարկություն է լինելու ավելի վաղ հայտարարված նախագծի, ապա նորից հայտարարվում է ընդմիջում: Քիչ առաջ քվեարկության դրվեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որից առաջ ևս «Ելքը» ընդմիջում […]

The Financial Times-ը՝ Իլհամ Ալիևին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Բրիտանական հեղինակավոր The Financial Times թերթում լույս տեսած Իլհամ Ալիևի վարչակարգի հակաժողովրդավարական կառավարման մեթոդները քննադատող հոդվածը կրկին հիստերիա է առաջացրել Բաքվում…Գործը հասել է նրան,որ “Եվրոպայի Խորհուրդը հրաժարվու՞մ է մարդու իրավունքներից” հոդվածը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը…Ինչպես և սպասվում էր,Հասանովն այն համարել է կողմնակալ,որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի