Ինչո՞ւ այդքան կենտրոնացան Արմեն Սարգսանի PR-ի վրա
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը զարմանալի է համարում այն փաստը, որ Արմեն Սարգսյանի PR-ին իշխանություններն այսքան շատ ուշադրություն դարձրին։ Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։
«Մենք շատ լավ գիտենք, որ բարեփոխված Սահմադրությամբ՝ նախագահը ընդամենը ներկայացուցչական ֆունկցիաներ ունի։ Եվ այսքան շատ մեծ PR կազմակերպել…. ինձ համար դա ուղղակի զարմանալի էր։ Արմեն Սարգսյանը չլիներ, Պողոս Պողոսյանը լիներ, ոչ մի բան չէր փոխվի։ Հիմա նույն պառլամենտական հանրապետությունների օրինակը բերեմ․ Գերմանիան, Իսրայելը, Իտալիան։ Հիմա Դուք այդ երկրի նախագահներին գիտե՞ք, իհարկե, չգիտեք։ Բայց դուք շատ լավ գիտեք, որ ասենք՝ Գերմանիայում թիվ մեկ քաղաքական գործիչը Անգելա Մերկելն է, որովհետեւ ինքը վարչապետն է։ Իսրայելում թիվ մեկ քաղաքական գործիչը դա վարչապետն է՝ Բենիամին Նաթանյահուն։ Ես չեմ կարծում, որ շատ մեծ ուշադրություն պետք է դարձվեր Արմեն Սարգսյանի անձին, առավել եւս, հասարակությունը պիտի կհասկանա, որ Արմեն Սարգսյանը այնքան էլ շատ մեծ լիազորություններվ չունի, այնքան էլ շատ մեծ գործեր չի կարող անել՝ առավել եւս, ազդել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացների վրա»։
Քաղաքագետը նշեց՝ բուռն քննարկումները, կոմպրոմատները, հիասթափությունները….այս ամենը պետք է առավելապես վարչապետի հետ կապվի, ոչ թե նախագահի․ նրա լիազորությունները լայն են լինելու, ավելին՝ մեր երկիրում սուպերվարչապետական համակարգ կլինի։
«Իհարկե, ինչպես վարչապետը որոշեց, այդպես էլ կլինի» ,- եզրափակեց քաղաքագետը։