11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելով՝ մեր երկրում ժողովրդավարությունը չենք ավելացնի»

Փետրվարի մեկին Կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծին   որով նախատեսվում է Կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ այս որոշումը ժողովրդավարական է, ավելին՝ եթե քննարկումները լինեն փակ դռների հետևում, կլինի բանավեճ՝ նախարարների մասնակցությամբ։

Անդրադառնալով այս թեմային՝ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես,  ճիշտն ասած, չհասկացա այն մեկնաբանությունը, թե դա ժողովրդավարություն է ավելացնում․ ես արդպես չեմ կարծում»։

Լարիսա Ալավերդյանը նշեց՝  Կառավարության նիիստերի աշխատանքների թափանցիկության հարցում շար կարևոր է լագրողների աշխատանքը, նրանց իրականացրած լուսաբանումը։
«Կարծում եմ՝ լրագրողները պետք է իրավունք ունենան աշխատել Կառավարությունում, լուսաբանել նիստերը», –  ասաց Լարիսա Ալավերդյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ