27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը դատապարտել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Բաքուն քննադատել է Նիդերլանդների կողմից՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիկմեթ Գաջիևը։ «Մենք գտնում ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի որոշումը հայերի՝ այսպես կոչված «ցեղասպանության» վերաբերյալ կանխակալ և ոչ օբյեկտիվ է»,– ասել է Գաջիևը։ Նա նշել է, որ սխալ է «օգտագործել կեղծված պատմական փաստերը քաղաքական […]

Նախագահը ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:  Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը, որն արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017 թվականը […]

Սերժ Սարգսյանն իր կարծիքը հայտնել է ամենավերջում. ՀՀԿ-ն՝ Արմեն Սարգսյանից

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ այսօր պաշտոնապես Արմեն Սարգսյանին առաջադրել են  ՀՀԿ-ի նախագահի թեկնածու: «Առաջադրման համար անհրաժեշտ ¼ ձայները հավաքվել և ուղարկվել են ԱԺ քարտուղարություն: Իսկ այսօրվա հանդիպումն ամփոփում էր, քանի որ Արմեն Սարգսյանն ասաց իր՝ տարբեր խմբերի հետ ունեցած հանդիպման արդյունքները, ասաց, թե ինչու է որոշել այս […]

«Հարցերի հարցն այն է, թե մարտի մեկի գիշերը ով է հրահանգ տվել այդտեղ ցուցարաներին ցրել»

«Ելք» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը «Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ նախ ներողություն խնդրեց «Մարտի մեկի» զոհերի հարազատներից: «Թեկուզ հենց նրա համար, որ ես իմ ծնողի, զավակների կողքին եմ, իրենք՝ ոչ: Խնդրում եմ՝ ներեք մեզ»,- ասաց Սարգսյանը:  Ապա նա հիշեց, որ մարտի 5-ին իրեն ներկայացվել է մեղադրանք, և ինքը ներգրավվել է որպես մեղադրյալ բոլոր աշխարհիկ […]

Մենք պետք է դասեր քաղենք. Գագիկ Մինասյանը՝ «մարտի 1»-ից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքով՝ որպեսզի «Մարտի 1»-ը մեր երկրում այլևս երբեք չկրկնվի, քաղաքական ուժերը պիտի հանդուրժողական լինեն միմյանց նկատմամբ։ «Ժողովրդավարությունը մեր երկրում ծնվել, զարգացել, ոտքը քարին է խփել ու էլի վեր է կացել հարյուրամյակների ընթացքում։ Մենք ժառանգել էինք տոտալիտար խորհրդային պետության նար բացասական կողմերը։ Բոլոր խորհրդային պետություններում էլ սայթաքումներ եղել են, ավելին՝ եղել […]

«Ռոբերտ Քոչարյանը նախագահ է, նման բան չի անի». Տեր-Պետրոսյանը վստահ է եղել

«Իշխանությունը չի ցանկանում ընդունել, որ այդ օրը կիրառվել է անհամաչախ զենք ժողովրդի նկատմամբ»,-այսօր «Ելքի» նախաձեռնությամբ «Մարտի 1-2ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:  ՀԱԿ նախկին անդամը հիշեց, որ նախքան այդ հարձակումը նիստի ժամանակ ինքը հարցրել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե ինչ կլինի, եթե ուժ կիրառվի: «Ռոբերտ Քոչարյանը նախագահ […]

Զորքը պատրաստ էր, զորքը սպասում էր մի հարմար առիթ. Բախշյանը՝ «մարտի 1»-ից

«Երկրում պիտի լինի օրենք, որը պիտի լինի բոլորի գլխից վեր, քանի դեռ օրենքը գործում է ընտրովի, բացահայտում չի կարող տեղի ունենալ»,-այսօր «Ելքի» նախաձեռնությամբ կազմակերպված «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ արդեն երեկոյան իրենք՝ պատգամավորները, գիտեին, որ զորքը մտնում է քաղաք:  Ըստ նրա՝ զորքը […]

Որևէ մեկը չգնաց ցուցմունք տալու. Կոստանյան (տեսանյութ)

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանն այսօր շնորհակալություն հայտնեց «Ելք» խմբակցությանը, որ կազմակերպել են խորհրդարանական լսումներ «Մարտի 1-2ի իրադարձությունների» վերաբերյալ: Նա հերթով անդրադարձավ մինչ իրեն հնչած տարբեր գնահատականներին: Արտահերթ դրության մասին նախագահի կողմից հրամանագիր ընդունվելն առանց նախագահի հրամանագրի Կոստանյանն ասաց, որ դա բխում էր Սահմանադրությունից, նախագահն, ըստ օրենքի, իրավունք է ունեցել ելնելով […]

Վարդգես Գասպարին դիմեց «Ելքին» ու իշխանություններին

«Խորապես ցավում եմ, զղջում եմ, որ ձեր հարազատների, ձեր երեխաների փոխարեն չգնդահարվեցինք մենք՝ շարժման առավել երկարատև հատվածի մասնակիցներս»,-այսօր «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա նշեց, որ այսօր կանգնած ենք այս դաժան սպանության առջև:  Դիմելով «Ելքին»՝ նա հուշեց, որ իշխանությունները «մարտի 1-ից» առաջ էլ, հետո էլ տիրապետում են հարցերը զենքով […]

Սա բավարար հիմք չէ՞ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար

«Ռորեբրտ Քոչարյանն ամեն ինչի մասին պատմելով՝ խոսում էր առաջին դեմքով»,-այսօր «Մարտի 1-2 իրադարձությունների» վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ակտիվիստ Վարդգես Գասպարին: «Խոսում էր այնպես, ինչպես ինքն է ականատես եղել, այսինքն՝ ինքն է տեսել, ոչ թե իրեն պատմել են»,-նշեց նա: Գասպարին հարցրեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին, թե արդյոք սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված