16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

«Քանի դեռ գողությունը, կաշառքը հանդուրժում ենք, մեզ մոտ բան չի փոխվի» /տեսանյութ/

Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝   իր ապրած կյանքի  73 տարիների ընթացքում տեսել է, թե ինչպես են երկրի խնդիրները խորանում:
Ըստ բանախոսի՝ այսօր  մեր երկիրը շատ վատ վիճակում   է հայտնվել։

«Բայց ինձ տանջում է հարցը, թե ինչ պետք է լինի վաղը: Մի բան չեմ կարողանում հասկանալ՝ մենք չհոգնեցի՞նք նույն սխալը կրկնելուց, որ գալիս ենք, միշտ բողոքում ենք, հետո՝ լռում:  Կամ էլ իշխանությունները չհոգնեցի՞ն նույն ձևով կառավարելուց», –   ասաց բանախոսը։

Նիկոլայ Ծատուրյանը շեշտեց՝   մեզ   պարբերաբար  ասում են, որ պատերազմական վիճակում ենք, գեոպոլիտիկ վիճակը շատ վատ է, բայց պետք է իրատես լինել։

«Ծատ ներողություն, չէ՞ որ Իսրայելն էլ պատերազմական վիճակում է, գեոպոլիտիկ վիճակն էլ շատ վատ է, բայց երկիր են պահում: Կամ Սինգապուրը, որտեղ մարդիկ  բողոքում են օրենքների  խստությունից, բայց պահում են օրենքը, իսկ մենք մտածում ենք, թե ինչպես օրենքը շրջանցենք։ Քանի դեռ  գողությունը, կաշառքը հանդուրժում ենք, մեզ մոտ բան չի փոխվի:»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը՝ շեշտելով՝ հասարակության միջից վատ, բացասական երևույթները պետք է արմատախիլ արվի՝  մանկապարտեզի  երեխայից   սկսած։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ