12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Որևէ մեկին բացարձակ չէր հետաքրքրում, թե ինչ է ուզում երիտասարդությունը» /տեսանյութ/

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելն իրեն ամենևին չզարմացրեց։

Բանախոսը նշեց՝ իրեն ՀՀԿ-ի՝ վարչապետի առաջադրման ձևը դուր չեկավ։

«Ինչ իրենց կուսակցության արած խորհրդի նիստը դուր չեկավ: Այնպիսի տպավորություն էր, որ Սովետական Միության վերականգման փորձ էր արվում»,- ասաց  Ռուբեն Բաբայանը։

Բանախոսը նշեց՝ այսօր երիտասարդությունը ևս  փողոցում է հայտնվել, պայքարի է դուրս եկել,   քաանի որ որևէ մեկին բացարձակ չէր  հետաքրքրում, թե ինչ է ուզում երիտասարդությունը:

«Իշխանության՝ երիտասարդության մասին պատկերացումը սահմանափակվում էր կուսակցականացված բուհերով. ուսխորհուրդները Սովետական Միության կոմսոմոլների նման են», –   ասաց Ռուբեն Բաբայանը՝ նշելով՝   պետք  չէ կենտրոնանալ անձերի պայքարի վրա, քանի որ մեզ համակարգային փոփոխություններ են պետք․ դա են ուզում նաև երիտասարդները։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ