24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում Արմեն Սարգսյանի հետ զրույցից

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանին ասել է, որ իրենք պահանջում են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Փաշինյանն ասել է, որ պատրաստ են քննարկել իշխանության հեռացման ու խաղաղ ու անցնցում փոխանցման պայմանները, և հենց դրանց շուրջ էլ պատրաստ են բանակցել: Ապա, ըստ պատգամավորի, նախագահը հարցրել է, թե […]

Փաշինյանը դիմում է Վլադիմիր Գասպարյանին, Վիգեն Սարգսյանին ու ԱԱԾ պետին

«Ամեն ինչ վկայում է նրա մասին, որ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, իր իմացած Հայաստանն այլևս գոյություն չունի»,-այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա դիմեց ոստիկանության պետին, ԱԱԾ պետին ու ՊՆ-ին, որ բացատրեն վարչապետ Սարգսյանին, որ Հայաստանում իշխանությունն արդեն փոխվել է, որ ժողովուրդն իշխանությունն […]

Առանց արյունի հեռացեք. Սասուն Միքայելյանը՝ ՀՀԿ-ին

«Սա մի նոր գարուն է, գարուն է Հայաստան ու Արցախ աշխարհի համար, որի բունը ժողովրդավարությունն է: Թող սրանք չմտածեն, թե հայոց արգանդը չորացել է»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Միքայելյանը նշեց, որ փառք ու պատիվ պետք է տալ այս նոր սերունդին ու նրանց ծնող մայրերին: «Ես ուզում եմ գնալ ու ձեր ու մեր […]

«Դուք այսօր համատարած հերոսություն եք արել, դուք ֆանտաստիկ մարդիկ եք»

«Դուք այսօր համատարած հերոսություն եք արել, դուք ֆանտաստիկ, խփնվելու մարդիկ եք»,-Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր ու «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ այսօր ոստիկանությունը բազմաթիվ ապօրինություններ է արել՝ անցնելով լիազորությունների սահմանը: «Բայց դուք կանգնել եք, ձեր մեքենաները ջարդել են ապօրինաբար, ձեզ ծեծել են ապօրինաբար, բայց դուք կանգնել եք, դուք […]

Այսօրվանից սկսած հրաժարվում ենք վճարել կոմունալները. Սանասարյանի հայտարարությունը

«Հայ ժողովուրդ, էս ի՞նչ արեցիք, էս ո՞նց արեցիք, դուք հասկանո՞ւմ եք, որ ցույց տվեցիք՝ հավաքական ուժի մասին նախադասությունը պատմություն է ստեղծում, արդեն ճակատագրեր է փրկում»,-այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին առանց արյուն չհեռանալ: Եվս մեկ անգամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իշխանափոխությունը պիտի լինի […]

Արցախի Հանրապետության քաղաքական ուժերի հայտարարությունը

Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու և սահմանը պահող զինվորի համար: Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների և զոհաբերությունների գնով: Ընդամենը […]

Քննարկվել է ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու հնարավորությունը․ ՀՅԴ

Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է

Հանրապետության հրապարակում ապրիլի 20-ի հանրահավաքից հետո, համոզվելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հավաքները, երթերը եւ այլ ակցիաները նոր թափ են հավաքում եւ ընդգրկում ժողովրդի նորանոր խավեր, իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը, որոնք հարձակումներ են կատարում ցուցարարների առանձին խմբերի վրա: Բռնության են ենթարկվել նաեւ ակցիաները լուսաբանող լրագրողներ`մասնավորապես […]

Հուսանք՝ բանակցություններ կլինեն. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է զրուցել «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը հետաքրքրվեց Փաշինյանից, թե արդյոք պատրաստ է բանակցություններ վարել:  Ապա Արմեն Սարգսյանը դուրս եկավ ամբոխի մեջից: «Հուսանք՝ բանակցություններ կլինեն»,-ասաց Արմեն Սարգսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի