25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարևոր քննությունը. Կարեն Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Կառավարության արտահերթ նիստին հանդես է եկել կոչով՝ հորդորելով իր գործընկերներին լինել առավելագույնս զգոն՝ շարունակելով անխափան աշխատանք իրականացնել:

Կարեն Կարապետյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում մեր երկրում:

Մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է գտնենք լուծում: Այդ իսկ պատճառով հանձնարարականը և առաջարկը գործադիր իշխանության բոլոր մարմիններին, նախարարություններին և գերատեսչությունների աշխատակիցներին, պետական ծառայողներին:

Բոլորը մեր երկրում ակնկալում են, որ մենք անխափան շարունակելու ենք մեր բնականոն աշխատանքը: Այդ աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարևոր քննությունը:

Վստահ եմ, որ մենք բոլորս այն պատվով կկատարենք: Պաշտպանության նախարարին և մեր բոլոր զինվորականներին խնդրում եմ, որ դուք ևս առավելագույնս զգոն լինեք: Իրավապահ մարմինների աշխատակիցներին խնդրում եմ, որ ցուցաբերեն առավելագույն զգոնություն, շարունակեն հետևել օրինականությանը և հանրային կարգուկանոնի պահպանմանը: Տեղի ունեցող քաղաքական զարգացումները չպետք է որևիցե կերպ ազդեն մեր բնականոն կյանքի ընթացքի վրա:

Դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին՝ ցուցաբերել մաքսիմալ զգոնություն և օրինապաշտություն, հարգանք այլ քաղաքացիների իրավունքների հանդեպ:

Ինչպես գիտեք, այսօր նախագահ Սարգսյանի մոտ հավաք էր, և համապատասխան կոչով ու դիմումով ենք դիմել: Վաղը ապրիլի 24-ն է: Չափազանց կարևոր օր է մեզ համար, և ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին վաղը այն ապաքաղաքականացնել, որպեսզի կարողանանք պատվով մեր հարգանքի տուրքը տալ:

Մենք կանգնած ենք խնդրի առջև, որ ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ մենք կրիտիկական պահերին կարող ենք համախմբվել, հավաքվել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել: Շնորհակալ եմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ