Այսօրվանից սկսվում է պատմական դարաշրջանը. Շահեն Հարությունյան
Առաջիկայում ունենք բազում անելիքներ, բայց մենք հասել ենք մի բանի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացել է: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը:
Շահեն Հարությունյանն իր ելույթւոմ ասաց, որ մենք ցանկանում ենք հզոր երկիր ունենալ: «Այսօր մենք վերականգնեցինք մեր վստահությունը մեր սեփական ուժերի նկատմամբ և հավատն առ հաղթանակ: Մեր ժողովուրդը հաղթանակի պակաս ուներ, և այսօրվանից սկսվում է պատմական դարաշրջանը»,-ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց, որ եթե այսուհետ որևէ իշխանություն փորձի նեղություն տալ մարդկանց, նրանք գիտեն ինչպես պայքարել: «Հաղթանակ-հաղթանակ»,-վանկարկեց նա, ներկաներն էլ նույնը կրկնեցին: