24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակ եկավ (տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այս պահին Հանրապետության հրապարակում է: Նա հավանաբար այստեղ է բանակցելու, երկխոսելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարություն էր տարածել, թե պատրաստ է հանդիպել, բանակցել, զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան Փաշինյանը վերջինիս հրավիրել է Հանրապետության հրապարակ: ԶԼՄ-ներին թույլ չի տրվում ձայնագրել նրանց զրույցը: 

Վարչապետին շնորհավորել են Եվրոպական խորհրդի նախագահը և Եվրահանձնաժողովի նախագահը

Վարչապետ Սերժ Սարգսյանին համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ցանկանում ենք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները ամրապնդվել են 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ և […]

Հիմա Արարատի մարզում իսկական ընդվզում է սկսում տեղի ունենալ. պատգամավոր

Նոր կյանք համայնքի մի խումբ բնակիչներ կանգնել են Արտաշատի ոստիկանության մոտ՝ ի պաշտպանություն իրենց համայնքապետ Գարիկ Սարգսյանի, որին այստեղ ոստիկանությունն է բերել՝ մեքենայով՝ քարշակի միջոցով: Այնտեղ են նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանն ու Արտակ Զեյնալյանը, որոնք արդեն խոսել են Գարիկ Սարգսյանի հետ: Արամ Սարգսյանն ասաց, որ ոստիկանության ներսում ժամանակավոր բերված 8 քաղաքացի կա:  «Ամբողջ […]

«Պետք է կարողանան ամեն պահի սառը դատել»

Երեկ՝ ապրիլի 20-ին, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել էր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով, որ երվերնս ներկայացնի՝ ո՞րն է «թավշյա» հեղափոխությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած հեղափոխություններից, ի՞նչ քայլեր ու պահանջներ է ենթադրում։ «Եվ խնդրում եմ ցիտես մեր Սահմանադրության այն հոդվածները, որոնց վրա հղումով է բացվելու քաղաքական այս ճգնաժամից […]

Ոստիկանություն բերվածների քանակը պարբերաբար ավելանում է. Մանե Թանդիլյան

Ոստիկանություն բերվածների քանակը պարբերաբար ավելանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ տեղեկացնելով, որ ինքը ոստիկանության Էրեբունու բաժանմունքում է: Նա ասել է, որ ակտիվիստներ են բերվում ոստիկանություն, ապա բաց են թողնում: «Բաց են թողնում, նորից բերում են: Տեղաշարժվելը դարձել է անհնարին»,-ասել է Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը […]

Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել

Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգևորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ: Հանրային ընդվզման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառներ: Սակայն տարիներ շարունակ օբյեկտիվ դժգոհությունն ուղեկցվել է նաև շահարկումներով, ինչն էլ իր հերթին է նպաստել այսօրվա իրավիճակի ստեղծմանը: Հարկ է արձանագրել, որ ստեղծված իրավիճակը, ցույցերին ու երթերին մեծ թվով […]

Պատրաստակամ եմ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ․ նախագահի հայտարարությունը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Երևան, 21 ապրիլի 2018թ.   Սիրելի հայրենակիցներ, Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման: Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել եւ սթափ մտածել, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի