22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նյարդերից թույլերին՝ չդիտել. ԲՈՀ-ի նոր նախագահը /ֆոտո/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ( ԲՈՀ) նախագահ: Սմբատ Գոգյանը նախկինում եղել է Ծարավ Աղբյուր փողոցի համատիրության նախագահ:    Լուսանկարները՝ Hayeli.am-ի

Հեղափոխության համար ոչ մեկին պարտական չեմ

Հեղափոխության իմ սկզբունքները 1. Հեղափոխության համար ոչ մեկին պարտական չեմ, ինքս եմ այն վաստակել իմ մասով։ 2․ Սա վերջին հնարավորությունը չէ, հնարավորություններ միշտ էլ լինելու են։ 3․ Գործող կառավարության սխալները պետք է ֆիքսել և սուր քննադատության ենթարկել, 4․ Ոչ ոք ոչ մեկից որևէ առավելություն չունի։ 5․ «Նիկոլի քայլեր» հասկացություն չկա, ամեն քայլ պետք է մեզ […]

Ի՞նչ է խոսվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում  համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաներին: Զրուցակիցները […]

Սա խաղուպար չէ, պարոնայք

Մտածում էի՝ այսօր ԱԳՆ-ի կամ կառավարության կողմից արձագանք կլինի «դաշնակից» Բելառուսի կողմից Ադրբեջանին Պոլոնեզների ու այլ սպառազինությունների սխրալից վաճառքի կապակցությամբ: Մի՞թե հնարավոր չէ հիշեցնել հայ-ադրբեջանական ու դոնբաս-ուկրաինական հակամարտություններում «խաղաղարար նախաձեռնությունների» սիրահար ու հարթակ Մինսկին (ԵԱՀԿ Մինսկի խումբ, Մինսկի գործընթաց, Մինսկի համաձայնություններ ու այսպես շարունակ), որի տիրակալը միշտ Լուկաշենկոն է եղել ու հանդիսանում է Մինսկի խմբի […]

Կառավարության մեկ անդամի օրապահի՞կը, թե՞ «Արի տուն» ծրագրի երեխեքի լանչը

 Կառավարության պատվիրակության մեկ անդամին ՌԴ մեկնելու համար հատկացվել է օրապահիկ՝ մեկ անձի համար շուրջ 50.000 դրամ, ընդ որում՝ կեցության ծախսերը ներառված չեն: Իսկ Կառավարության անդամներից բողոքում էին «Արի տուն» ծրագրի համար երեխեքի լանչի (ըստ էության՝ օրապահիկ) 8000 դրամից: Դավիթ Թորոսյան

Աշոտյանը հորդորեց Փաշինյանին կատարել իր սահմանադրական պարտականությունները

Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Բայց հասկանալով հանդիպման կարեւորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության եւ վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», – […]

Բարեգործության մասին օրենքը ԲՀԿ-ի պրիզմայով նայելը սխալ է. Մարուքյան

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարեգործության մասին օրինագծի մեջ որեւէ վատ բան չի տեսնում:   «Եթե նախագիծը լուրջ խնդիրներ առաջացնի բարեփոխումներ անողների համար, կարելի է քննարկել: Նախագիծը ներկայացվել է այն կառավարության կողմից, որտեղ Բարգավաճ Հայաստանը ունի փոխվարչապետ եւ նախարարներ եւ չեմ կարծում, թե սա ինչ-որ մեկի դեմ է արվում, ես կարծում եմ, որ դաշտը կանոնակարգելու […]

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կրեմլի պալատում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն են: Հանդիպմանը հայկական կողմից ներկա են նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ վարչապետի օգնական Վարուժան Ներսիսյանը: Ռուսական կողմից՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, […]

Մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան

Պիտի դառնանք  ուժ, որ մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Թորոս Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ  ՀԽ-ն  նախկին իշխանությունների  օրոք  չի մասնակցել  խորհրդարանական ոչ մի ընտրության՝ դրանք  ոչ լեգիտիմ որակելով:  «Շատ արագ ձևով պետք է կազմակերպչական գործեր տարվեն, ժողովուրդը պետք է, որ մեր տեսլականը, գաղափարախոսությունը, ծրագրերն իմանա: Նոր, հեղինակավոր  […]

Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին

Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին: ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի