12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քարոզչական «բայկեքը», թե ապրիլյան պատերազմի ժամանակ տանկերում վառելիքի փոխարեն ջուր էր լցված, այլեւս չեն թարմացվի

Հուսով եմ, Դավիթ Տոնոյանի նշանակմամբ այն քարոզչական «բայկեքը» /байки բառից/, թե ապրիլյան պատերազմի ժամանակ տանկերում վառելիքի փոխարեն ջուր էր լցված, այլեւս չեն թարմացվի: Տոնոյանն այն ժամանակ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր: Ֆեյսբույքյան հանրագրում նկատել է «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը:

Եթե չփորձենք մտցնել ինչ-որ նորություններ, աշխարհն ուրիշ ձև չի նայի Արցախի հարցին. փորձագետներ

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է ներքին քաղաքականության մեջ, պիտի իր ամրագրումներն ունենա նաև արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի խնդրի հետ կապված հայտարարության մասին:  Միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանն ընդգծեց, որ Ադրբեջանի պահանջն է, որ հայերը միայն Արցախից դուրս […]

Արցախի հարցը կարող է լուծվել Հայաստանի հզորացմամբ և Ադրբեջանի թուլացմամբ. Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախի վերաբերյալ կոշտացնում է մեր մոտեցումը: «Սակայն Բաքվում չեն համաձայնվի, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, բայց Արցախը երբեք որպես ինքնահռչակ պետություն չի եղել բանակցային սեղանի շուրջ»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա: Ըստ Պապյանի՝ կարելի է  ցանկացած բան հայտարարել, շարունակել բանակցությունները, սակայն խնդիրը չունի բանակցային ճանապարհով լուծում, այլ պետք […]

Օրակարգային կետ, այլ ոչ թե աֆերիստություն

Երբ մարդիկ խոսում են Արցախյան հիմնախնդրի կամ կոնֆլիկտի մասին, ես դժվարանում եմ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Ես չգիտեմ՝ ինչ խնդրի մասին է խոսքը: Արցախն անկախ պետություն է, որն ունի բոլոր այն խնդիրները, որոնք ունեն մնացած բոլոր անկախ պետությունները: Ոմանք լավ են լուծում իրենց խնդիրները, ոմանք՝ ոչ այդքան: Վարչապետ Փաշինյանի ասուլիսն Արցախում ինձ թույլ է […]

Գագոն ուղիղ գծով գնում է իշխանությունը վերցնելու

Մի դիտաակում ու գնամ գործերիս․ -ԼՏՊ-ն արդեն նիշմարը տվեց․․․ -Նիկոլ, <<լայվերդ>> պրծնելուց հետո, տեղ չունես, գնալու -Գնա ընտրությունների․․․ -Չնայած՝ էդ էլ չի փրկի․․․․ Չի ասում Ծերուկը, բայց իր նման քթի տակ քմծիծաղում է, որովհետեւ գիտի․․․ -Տոնն ավարտվեց, -<<Օտչյոտի վախտնա>>․․․ Այո․ -Համարենք՝ ՀՀԿ-ն պրծավ /բայց դե՝, իրականում մի հարյուր իշաբեռ կլինի/ -Նիկոլը մի կրուգ էլ ստիպված […]

Իմ հրաժարականի հարցն օրակարգում չկա. Տարոն Մարգարյան

«Իմ հրաժարականի հարցն օրակարգում չկա, այն չենք քննարկել»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դիտարկմանը, որ նախօրեին քաղաքապետարանի առջև իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էր տեղի ունցել, Երևանի քաղաքապետը կրկնեց. «Օրակարգում նման հարց չենք քննարկում: Քաղաքապետարանն աշխատանքներն իր հունով տանում է, իսկ ինչ մնում է հրաժարականին, օրակարգում նման հարց չունեք, չենք քննարկել»:

Մերկելը շնորհավորել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման և բարեփոխումների իրականացման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես […]

Փաշինյանը ներկայացրեց նոր ոստիկանապետին /ֆոտո/

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին և կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած այն աշխատանքների համար, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության շահերից: «Ուզում եմ ձևակերպել այն խնդիրը, որը ես դնում եմ ՀՀ ոստիկանության […]

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի հեռախոսազրույցից

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ։ Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները։ Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն ձեռք բերեցին հանդիպել […]

Էդքան հեշտությամբ անեծք մի որոճացեք

Մի քանի նկատառում ոստիկանության գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանի՝ համակարգից հեռանալու շուրջ: Կամ՝ այդ առթիվ ֆեյսբուքում թևածող ավելի շատ անհասկանալի հրճվանքի մասին:  Նախ՝ նա քսան տարեկան չէ, ում կարիերան հանկարծ ընդհատվեց. իր մասնագիտական-ծառայողական ճանապարհին Վովա Գասպարյանը հասել է առավելագույնին: Հասել է անբասիր աշխատանքով, մի ողջ կյանք տևած նվիրումով: Վովա Գասպարյանի մասին անիմաստ-անտեղյակ ճամարտակողները արժեր , որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված