Կա նոր իրավիճակ, որը ենթադրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ

Կա նոր իրավիճակ, որը ենթադրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ո՛չ «Ելք» դաշինքը, ո՛չ ՔՊ-ն չեն քննարկել թեկնածու ունենալու հարցը: «Երբ կքննարկենք, կտեղեկացնենք: ՔՊ թիմի յուրաքանչյուր անդամ հաջողությամբ կարող է իրականացնել այդ լիազորությունները»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք եթե լինեն նոր ընտրություններ, ինքը կառաջադրվի, Սիմոնյանը նշեց, թե իր առաջադրվելու մասին խոսելը հիմա սխալ է համարում: «Որովհետև այն ժամանակ, երբ ես դրա մասին խոսում էի, ավագանու անդամ էի և փորձում էի այդ ստեղծված իրավիճակում, բնական է, քաղաքական թիմի հետ համաձայնություն ունենալով, փորձում էի իրավիճակին լուծում տալ: Տեսաք, որ անօրինական կերպով ինձ ավագանու անդամությունից զրկեցին, իսկ հիմա դրա մասին խոսելը սխալ է»,-ասաց նա: