15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անի Զախարյանը վերադառնում է. ուզում է նախարար դառնալ

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Ավելին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ սփյուռքից արդեն գործընկերներ ունի: Նա նաև ասաց, որ  հավակնում է մշակույթի նախարարի պաշտոնին: «Արմեն Ամիրյանը գուցե լավ մարդ է, լավ է խոսում, բայց որպես մշակույթի նախարար ես իրեն չեմ տեսնում»,- նկատեց նա: Հարցին՝ եթե լինի […]

Ճակատն ընտրում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը

«Հանուն Հայաստան պետության» ճակատը որպես Սերժ Սարգսյանի իշխանավարության երրորդ ժամկետի դեմ պայքարի ճանապարհ տեսնում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը։ «Մենք ամբողջ գործիքակազմից օգտվելու ենք ըստ նպատակահարմարության, այդ թվում՝ պիկետներ, ճանապարհների փակել, ինչու ոչ՝ եթե այն իրավիճակը ստեղծվի, որ հնարավոր լինի առանձին պատգամավորների հետ նաև աշխատել, նաև դա ենք օգտագործելու», – «Ազատության» հետ զրույցում ասել է ճակատի […]

«Իմ քայլը» հասավ Տավուշի մարզ

«Իմ քայլը» հասավ Տավուշի մարզ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շարժման մասնակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նրանք այստեղ տնկեցին ժողովրդավարության ծառ՝ հայտարարելով, որ Հայաստանում պետք է ժողովրդավարություն լինի, այս ստահոդ պետությունն ընդունելի չի կարելի համարել: Փաշինյանը նշեց, որ 5 մարզերում են անցնում իրենց ճանապարհի ընթացքում, որն ուղղված է դեպի Ազատության հրապարակ, […]

Արցախի ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում մասնակցել է Ղարաբաղյան շարժման 30- ամյակին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 5-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 30- ամյակին։ Իր ելույթում Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի և նրա անցած ազգային վերածննդի ուղու կարևորությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արցախյան ազատագրական […]

Հայաստանը ջանք չի խնայի ԱՄԷ հետ հարաբերությունները խորացնելու հարցում. Սերժ Սարգսյան

Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը եղել է համագործակցությունն արաբական երկրների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք կարողացել ենք բարիդրացիական, փոխադարձ շահավետ համագործակցություն […]

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները. – «Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», – «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», – «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»։

Բակո Սահակյանի մոտ քննարկել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 6-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը հանձնարարել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետին, շրջվարչակազմերի ղեկավարներին կոշտ կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար […]

Վարչապետի մոտ քննարկվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, մասնավորապես, անդրադառնալով հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նշել է, որ դրանց շրջանակում անցում է կատարվում էլեկտրոնային համակարգի: Ըստ նախարարի՝ նախատեսվում է շահառուների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առողջապահական էլեկտրոնային համակարգից, […]

Ուժերի հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի. քաղաքագետ

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ ԼՂՀ հարցի շուրջ բանակցություններն իրենց սպառել են, և Հայաստան, հղում կատարելով սեփական պատմությանը, միջազգային վավերականություն ունեցող փաստաթղթերին, պետք է դուրս գա բանակցություններից: Այս մասին նա նշեց այսօր հրավիրված քննարկմանը: «Ես կխոսեմ մի քանի կարևոր հարցերի մասին․ Հայ- թուրքական արձանագրություններով Հայաստանը ընդունեց Թուրքիայի սահմանները, Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերը մնացին և […]

Հետեւի ականջները մի փոքր երեւում են. Սահակյանը Բյուրականում ամառանոց չի կառուցում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ներկայումս սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում: Araratnews.am-ի հետ զրույցում Սահակյանը նշեց. «Նման բան չկա, եւ հոդվածը դիտարկում եմ ոչ շքեղ առանձնատուն սարքելու դիտանկյունից: Իհարկե, տուն կառուցելը, ծառ տնկելը, որդի ունենալը յուրաքանչյուր հայ տղամարդու սուրբ գործն է, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի