25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լինելու ենք պահանջկոտ թե՛ մեր նկատմամբ , թե՛ մեր գործընկերների

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» իրականացման աջակցության առաքելության հետ՝ թիմի ղեկավար Զարուհի Թոխմախյանի գլխավորությամբ։  

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արմեն Շահնազարյանը, այլ պատասխանատու անձինք։ 

Քննարկման առանցքում ծրագրի առաջընթացին և զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցերն են եղել։ ՀԲ ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի ընտրված մարզերում իրականացված աշխատանքներին՝ նշելով տեղական տնտեսության մեջ տուրիզմի մասնաբաժնի ավելացման կարևորությունը:

 

Քննարկվել են 2018-19 թթ․ ընթացքում ծրագրի ներքո իրականացման ենթակա ենթածրագրերին, զբոսաշրջության ոլորտի ընդհանուր զարգացման նպատակով շահառուների համակարգմանը, էկոտուրիզմին, արտահանման աջակցությանն  առնչվող, նաև մի շարք այլ հարցեր։  Կարևորվել է ծրագրի առաջնահերթությունների հատկանշումը, ինչն առավել նպատակային կդարձնի աշխատանքը։ 

Նախարար Մինասյանը կարևորել է նաև բոլոր ծրագրերով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացումը․ «Ժամանակի կորստի իրավունք այլևս չունենք, լինելու ենք պահանջկոտ թե՛ մեր նկատմամբ , թե՛ մեր գործընկերների», – նշել է նախարարն՝ առաջարկելով նախարար-փոխնախարարների մասնակցությամբ նաև  ծրագրի իրականացման վայրեր այցելել՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու, խնդիրները լուծելու համար։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ