06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրդեհավտանգ իրավիճակ կստեղծվի Հանրապետության տարածքում

Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհների առաջացման խնդրին և ձեռնարկվող միջոցառումներին: Ծառայության տնօրենը նշեց, որ օրերս Հայաստան-Նախիջևան սահմանին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 100հա խոտածածկ տարածք, բայց հրշեջ-փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը և […]

Սա ընթացիկ պրոցես է, դիմել ենք, որ արագացնեն և վավերացումը տանեն հրատապ ռեժիմով

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ հայկական պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևի ընդունումը պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը մեծ հաջողություն է համարում: «Ըստ Եվրանեսթի կանոնների` ամեն նիստի հնարավոր է ընդունել 3 բանաձևերից ոչ ավելի: Եվ յուրաքանչյուր պատվիրակություն ցանկանում է իր բանաձևն առաջ տանել: Ներկայացված […]

Ադրբեջանի՝ շոու սարքելու փորձերը, տապալվեցին

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Լելե Թեփեի բարձունքի ֆոնին մի խումբ ռուս գործիչների լուսանկարին և հայտարարություններին: «Դուք կարծում եք, որ Ադրբեջանի հաշվին ռուս փորձագետները, որոնք ճամփորդել են այդ երկրով, այլ հայտարարություններ պետք է անեի՞ն։ Պարզ է, որ դա թատերականացված  ներկայացում է, որի նպատակն այդ հայտարարություններն էին։  Այդ նույն հայտարարությունները, որոնք ադրբեջանական […]

Կմասնակցենք ոչ միայն խորհրդարանական, այլև՝ ՏԻՄ ընտրություններին. Ա. Ղուկասյան /տեսանյութ/

Անդրիաս Ղուկասյանը «Հենարան» մամուլի ակումբում լրգարողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք պատրաստվում  են մասնակցել ոչ միայն խորհրդարանական այլ նաև  ՏԻՄ ընտրություններին: «Մեր կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-ազատականն, որը համարում է, որ երկրի կառավարման հարցում անհրաժեշտ է անշեղորեն հետևել ազատ ձեռներեցության և բարեխիղճ մրցակցության սկզբունքներին:  Մենք գտնում ենք, որ պետությունը պետք է ներդրումային ծրագրերով իր դերակատարությունն ունենա […]

Հայկական կողմը չի շնորհավորի Էրդողանին

Հայկական կողմը չի շնորհավորի Էրդողանին։ Այս մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերություններում ինչ–որ տեղաշարժերի հնարավորության մասին հարցին, նշելով, որ ներկա քաղաքական իրավիճակում հազիվ թե կարելի է հարաբերություններում որեւէ զարգացում ակնկալել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե կշնորհավորի արդյոք հայկական կողմը Թուրքիային վերջերս […]

Սերժ Սարգսյանի վրա սրոկ է դրված եղել

Այն, որ Դուգինը հայտնի տականք, կասկած չկա, բայց որ տեղեկացված տականք է՝ դրանում էլ խոսք չկա: Նա Փոքր Մարջանլի գյուղում տեղի ունեցած ռուս-ադրբեջանական կոնֆերանսում, իմ կարծիքով, բավական սենսացիոն հայտարարություն է արել. Ранее, Москва, Баку и Ереван пришли к разработке дорожной карты, согласно которой на первом этапе 5 оккупированных районов возвращаются Азербайджану. Это позволило бы открыть […]

ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա

«Դոմիկները» Հայաստանում այլեւս անելիք չունեն: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում հայտարարել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ տեսակապի միջոցով հանդես եկա ուղերձով «Հայաստան» հիմնադրամի եւ ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին, որի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին: Իմ խոսքում ասացի, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք […]

Սահակաշվիլին խորհուրդ է տվել Փաշինյանին արագ գործել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Facebook-ում հրապարակել է ռուսական Sputnik հեռուստաալիքի «Պաշտոնյաների մասսայական ձերբակալություններ Հայաստանում. Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու սցենարը» հոդվածը և մեկնաբանել հեռուստաալիքի հնչեցրած խոսքը, որ Սահակաշվիլին Վրաստանում չստեղծեց կայուն տնտեսական մոդել: «Իմ «անկայուն տնտեսական մոդելը» արժանապատվորեն հաղթահարեց ոչ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը, այլև խաղաղ քաղաքների ռմբակոծությամբ ուղեկցվող դաժան պատերազմը: Սակայն ես Վրաստանի ժամանակակից […]

Արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետը

Առաջիկա ընտրություններին վարչապետ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի մասնակցության ձեւաչափը քննարկվում է «Ելք» դաշինքի շրջանակներում, այս մասին ասել է վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետին. «Կոնկրետ ժամկետը կախված է քաղաքական իրավիճակից և որոշակի տեխնիկական հարցերից»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, թե դեռ այն ժամանակ են ասել, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան մեկ տարվա ընթացքում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի