Փաշինյանը կհաղթի ամեն դեպքում, իսկ Հանրապետականը պետք է ապդեյթ արվի եւ նոր դեմքով գնա
«Փանիկ գյուղում օրեր առաջ 102 –րդ ռուսական ռազմաբազայի գործողությունները փնթիության արդյունք է, դա աշխատելու ոճ է, որը չի փոխվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցածին ասաց քաղաքագետ Կարեն Քոչարյանը:
Ըստ քաղտեխնոլոգի՝ ռուսներն ինչպես միշտ իրենց ոճին համաձայն են գործել. «Առանց որեւիցե մեկին զգուշացնելու տապոռնի իրենց գործն են արել: Ես ինչպես հասկացա, նչանք բավականին լուրջ մակարդակներով ներողություն էին խնդրել»,-նշեց նա:
Կարեն Քոչարյանը կարծում է, որ հիմա ժամանակը չէ հայ-ռուսական կամ հայ-իրանական որեւիցե գործողությունից մեծ պատմություն սարքել: Քաղտեխնոլոգը համոզված է, որ այդ գործողությունները կապված չեն վարչապետի այցերի հետ:
Վերջինս անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, նշեց, որ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դաշինքով կգնա ընտրություններին: «Կարծում եմ, որ քաղաքապետի ըտրություններում միասնական ցուցակով կգնան, իսկ Աժ ընտրություններում՝ առանձին: Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունները արեւմտամետ են եւ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյան կգնա ռուսների դեմ: Վերջին երկու ամսվա ռուսների հետ բանակցությունները ջուրը կընկնի: ՔՊ առանձին է գնալու, Հանրապետություն եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները միգուցե կոալիցիա ստեղծեն: Պարզ է, որ վերջիններս չունեն այդքան ռեսուրս՝ ոչ ադմինիստրատիվ, ոչ վարկանիշային, ոչ մարդկային: Զարուհի Փոստանջյանից շատ ձայներ կհավաքեն»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության վարկանիշին, ապա ըստ Քոչարյանի հանրապետականների համար պետք է սոցհարցումներ անցկացվեն՝ պարզելու համար նրա վարկանիշը: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ նրանց վարկանիշը շատ ցածր է: «Նիկոլ Փաշինյանը կհաղթի ամեն դեպքում, վարկանիշը այդպես է ցույց տալիս: ԲՀԿ ունի շանսեր, բայց ոչ այնքան, որքան ՔՊ: Ծառուկյան դաշինքը ունի լուրջ մարդկային ռեսուրսներ: Այդ ձայները չես կարող հաշվի
չառնել: Հանրապետականը պետք է ապդեյթ արվի եւ նոր դեմքով գնա, հակառակ դեպքում չի անցնի: Համաշխարհային պրակտիկայում, պարտված կուսակցության ղեկավարը չի մնում նույն դերում, Հայաստանում չկա դեպք, երբ պարտված կուսակցության ղեկավարը փոխվի»,-նշեց Կարեն Քոչարյանը: