27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցավում եմ, որ մեր իշխանությունը այդքան դյուրագրգիռ է դարձել. դուխով եղեք

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  խորհրդական Նարեկ Մալյանը անդրադառնալով իր արած այն հարցադրմանը, թե ի՞նչ առաքելությամբ է ԱՄՆ մեկնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ի՞նչ գործ ունի առաջին փոխվարչապետի կինը ԱՄՆ պետական այցի շրջանակներում, և առաջին փոխվարչապետի կոպիտ պատասխանին, ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, ինչպես արդեն երևի բազմիցս զգացել եք, մեր երկրում սիրո և համերաշխության ծածկույթի տակ իրականացվում է ատելության և բռնության քարոզ։ Ցանկացած խոսք, հարցադրում իսկույն արժանանում է կազմակերպված և ուղղորդված հարձակման և հայհոյախոսության, իսկ երբեմն նաև սպառնալիքների։ Նոր իշխանությունը ըստ երևույթին այդպես էլ չի հասկացել իր դերակատարումը քաղաքական դաշտում և չի ցանկանում փողոցային պայքարից դուրս գալով պատասխանատվություն ստանձնել երկրում ընթացող գործընթացներում։

Երեկ ես մի անմեղ հարցադրում հնչեցրեցի թե ի՞նչ առաքելությամբ է ԱՄՆ մեկնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ի՞նչ գործ ունի առաջին փոխվարչապետի կինը ԱՄՆ պետական այցի շրջանակներում։ Ինչին պարոն փոխվարչապետն արձագանքեց ագրեսիվ տեքստով, որից հետո հրահանգով հաջորդեց ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի Ձեզ արդեն բազմիցս առնչված հայհոյանքներն ու սպառնալիքները։ Քանի որ այդ հայհոյարշավը կազմակերպվել էր հընթացս և հապշտապ, կազմակերպիչները չէին հասցրել իրենց սուղ կարողությունները պատշաճ դրսևորել, այդ իսկ պատճառով, իրենց մատնեցին։
Եվ ուրեմն, լուսանկարում հայհոյանքի և սպառնալիքի արշավի ամենաակտիվ կազմակերպիչներից Սեթ Պողոսյանն է՝ ինչպես տեսնում եք նա մայիսի 8-ին ՔՊ գրասենյակում ինչպես ինքն է նշում «ռեժիմի հետ խմում է» այսինքն Արարատ Միրզոյանի և նրա կնոջ հետ, մյուս լուսանկարում ծննդյան արարողության է մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, ակտիվ մասնակցում է սիրո և համերաշխության հեղափոխությանը, իսկ երեկ ակտիվորեն հայհոյում և սպառնում էր։
Իմ ընկերները հիմա հավաքում են երեկվա հիստերիայի ու սպառնալիքների ամբողջական պատկերը, որտեղ բացի Սեթից կան նաև էլի շատ հետաքրքիր կերպարներ, ովքեր զբաղված են կառավարությանը չփառաբանողներին սոցցանցերում հայհոյելով, որոնց մասին կտեղեկացնենք հաջորդիվ։ Մենք պատրաստվում ենք թավշյա հայհոյախոսների գործունեության այս ասպեկտը ներկայացնել ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ, ՌԴ և Եվրամիության անդամ երկրների դեսպանություններին, որպես սիրո և համերաշխության առհավատչյա։ 
Ցավում եմ, որ մեր իշխանությունը այդքան դյուրագրգիռ է դարձել։ Դուխով եղեք։
Բոլորիդ սիրում եմ
Մեզ լռեցնելն անհնար է։

Image may contain: 4 people, people smiling, people standing and indoor

Image may contain: 2 people, people sitting and indoor

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ