02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեն Սիմոնյանը ընդունում է Հայկ Մարությանին. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է: Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի հնարավոր թեկնածուների անունները հայտնի են՝ Հայկ Մարության, Նաիրա Զոհրաբյան, Զարուհի Փոստանջյան, Անահիտ Թարխանյան, Արարատ Զուրաբյան: Նրանցից միայն Զուրաբյանը փորձ ունի Երևանի տնտեսության կառավարման՝ «Կենտրոն» համայնքի թաղապետ է եղել, և տեսակետներ են հնչում, որ անփորձ մարդկանց Երևանի ղեկը հանձնելը վտանգա­վոր կարող է լինել:  Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում […]

Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է: Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» […]

Ո՞րն է ձմերուկի թանկացման պատճառը. Ժողովուրդ

Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքներ վաճառվում են բավականին թանկ գներով։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Խոսքը եւ մրգերի, եւ բանջարեղենի մասին է։ Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում։ Նույնը պոմիդորի դեպքում է. հիմա պոմիդորի գինը գերազանցում է […]

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԵՒ ԵՒՍ ՄԵԿ ԱՆՁ. ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի […]

Ուժգին պայթուն` հակառակորդի մարտական դիրքերից մեկում, հետևել է մարդկային վայնասուն

Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց:  Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5  մեքենաներ: Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն […]

Ռազմական հեղաշրջում էր պատրաստվում, ՀՔԾ-ն պետք է կանչեր առաջին նախագահին, ոչ թե Քոչարյանին. Վ.Սողոմոնյան

Մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շարունակում է պնդել, որ այս գործով պետք է հարցաքննության հրավիրվեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով առաջին նախագահի՝ 2008թ.-ի փետրվարյան ելույթին, թե Պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը միացել են իրենց, նշեց. «Կարծում եմ`ինչպես պարոն Խաչատրյանն էր ասում, […]

Քոչարյանը պետք է փախնե՞ր. Քոչարյանը փախնող լիներ, չէր գա. Շարմազանովը՝ պատգամավորների միջնորդությունը մերժելու մասին

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների միջնորդությունը։ Ըստ դատախազության՝ նախաքննության այս փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը։ Այս որոշումը վրդովվեցրել […]

Աշնանը Փաշինյանին լուրջ տհաճություններ են սպասվում Ռուսաստանի կողմից. կլինեն բողոքի գործողություններ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազույցում վերջինիս խնդրանքով մեկնաբանել է Հայաստանում իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը: Ներկայացնում ենք հարցազրույցի հատված. -Կովկասը արագ է փոխվում, նայեք Հայաստանին: Չկա ոչ մի վերահսկողություն, իսկ միայն ռազմական վերահսկողությունն ու ռուսական քարոզչությունը չեն կարող պահել ազգը վերահսկողության ներքո: Սակայն վախենում եմ, որ այդպես […]

Եթե խոստումներ ենք տալիս, պետք է իրականացնենք

«Եթե հաշվի առնենք, որ մեր տնտեսությունն աշխարհի ամենաստվերային վիճակում գտնվող տնտեսություններից է, և երբ կառավարությունը հայտարարում է, որ հիմնական առաջնահերթությունը հակակոռուպցիոն պայքարն է և ստվերից ձերբազատումը, բնական է, որ բողոքներ պետք է լինեն՝ հատկապես խոշոր տնտեսությունների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով […]

Հայաստանից արտագաղթողների թիվը կտրուկ նվազել է

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2018թ. առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը տպավորիչ է. «Այստեղ կան և՛ ակնհայտ դրական բաներ, որոնցից կարող ենք սպասումներ ունենալ, կան նաև խնդիրներ, որոնք պետք է այսօրվա կառավարությանը մտահոգության տեղիք տան։ Ամենալավը, որ եղել է, շինարարության աճի բարձր տեմպերն են։ Անհանգստացնող բաներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի