19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պարոն Ծառուկյանը պետք է իմանա՝ հայտնի Բեռլուսկոնիին ինչ եղավ» (տեսանյութ)

«Հենց որ պարոն Ծառուկյանը վստահ լինի, որ մանդատը իրեն ոչինչ չի տալիս, իմունիտետ ու արտոնություն չի իր բիզնեսի ու անձնական անվտանգության համար, եթե այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երաշխիքներ տան, որ նա ոչինչ չի կորցնի, այլ ազատ ժամանակ կունենա իր բիզնեսով զբաղվելու, «Ծառուկյան» դաշինքն ու ԲՀԿ-ն կլուծարվեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ […]

Նոր իրողություններն ու աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունները

Դեռեւս վաղ է ասել, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն  աշխարհաքաղաքական առումով Հայաստանի համար փոփոխություններ կառաջացնեն թե ոչ: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Աշխարհաքաղաքական առումով փոփոխությունների մասին վաղ է որեւէ բան ասել, դրանք նշմարելի չեն: Այն խնդիրները որոնք մեր տարածաշրջանում սպասում են իրենց լուծումներին շատ ավելի գլոբալ […]

Իշխանությունը մեծ գայթակղություն է

Միանգամայն անընդունելի է, երբ նոր իշխանություններին բացթողումներն ու սխալները մատնանշելիս ոմանք հակադարձում են այսպես. «Իսկ որ Սերժի ժամանակ այսպես էին անում՛»: Հայաստանում իշխանութունը փոխվել է (իհարկե, ոչ ամբողջությամբ): Ըստ այդմ, պետք է փոխվեն հասարակական ընկալումները, պետք է փոխվի պաշտոնյաների վարքագիծը: Հայաստանում ապարատի դիկտատուրան պետք է վերջանա, ծառաայողական մեքենաներ Հայաստանում կարող են ունենալ 10 մարդ, ոչ […]

Պատերազմը մոտ է Ստեփանակերտին

Հունիսի 1-ը բավական ուշագրավ զարգացումներով աչքի ընկավ Ստեփանակերտում: Արցախում քաղաքացիների և Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որը կարճ ժամանակում մեծ հնչեղություն ստացավ:  Ըստ լուրերի՝ վիճաբանությունը սկզբում առաջացել է ԱԱԾ հատուկջոկատային Մհեր Մուսայելյանի, Դավիթ Հարությունյանի, Ալբերտ Ավետիսյանի միջև: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկվել Մհեր Մուսայելյանը: Այս մասին տեղեկացել են Մուսայելյանի եղբայրները […]

Բողոքի ցույցերը չեն ազդել Արցախում տիրող մթնոլորտի վրա

«Ստեփանակերտում ամեն ինչ հանգիստ է, ես հիմա Արցախում եմ եւ հասարակական կյանքում որեւէ փոփոխություն չեմ նկատել: Այն, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտի տարբեր հատվածներում, որեւէ էական ազդեցություն չունի այն ընդհանուր մթնոլորտի վրա, որը  տիրում է Արցախի Հանրապետությունում այս պահին, որը տիրում էր մեկ ամիս առաջ, մեկ տարի առաջ»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին, ասաց […]

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չէին կարող հետևանք չունենալ Արցախի վրա. Արթուր Եղիազարյան

«Չի կարելի ասել, որ Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղորդված էին այստեղից, քանի որ, ամբողջ գործընթացին հետևելով, երևում էր, որ տեղային բնույթի շարժում էր, որն ուղղակի կրում էր այստեղի փոփոխությունների շունչը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը: Եղիազարյանի կարծիքով Արցախում տեղի ունեցածը ծագել էր, կարելի է ասել, կենցաղային […]

Եթե կլինի որոշում, որ առանձին ենք գնում, գուցե կուսակցությունը որոշի առանձին գործել. Լենա Նազարյան

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցը հետաձգվել է, քանի դեռ դաշինքը որոշում չի ընդունել՝ ընտրություններին դաշինքով է մասնակցելու, թե առանձին: Այս մասին  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը. «Եթե կլինի  որոշում, որ առանձին ենք գնում, գուցե կուսակցությունը որոշի առանձին գործել: Ամեն դեպքում  հակված ենք բոլոր հարցերը, բոլոր տարբերակները քննարկել»,-ասաց Լենա […]

Չի բացառվում, որ ՀՀԿ-ականը նշանակվի փոխնախարար

«Որևէ մեկը կուսակցական պատկանելության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից: Կուսակցական պատկանելությունը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է, այստեղ որևէ մեկը նման քայլի չի կարող դիմել, եթե տվյալ անձը օրենքով պատժելի արարք չի արել: Ասեմ ավելին՝ ես հիմա շատ լուրջ քննարկում եմ ԿԳ նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով ՀՀԿ անդամ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց […]

Համանախագահները չեն գալու «ֆեյսբուքում» «չեքին» լինեն ու գնան. ինչ է ակնարկում ԱԳՆ խոսնակը

Այս պահին Հայաստանի և  Ադրբեջանի արտգործնախարարների կամ Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստման մասին պայմանավորվածություններ չկան, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, հունիսի 13-ին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Կայանալիք հանդիպումների ժամանակացույցն այժմ ճշտվում է, բովանդակության մասին առաջիկայում կտեղեկացնենք: Այլ ձևաչափով հանդիպումներ այս պահին չեն նախատեսվում: Համանախագահները չեն […]

Մասիսի քաղաքապետի եւ նրա տեղակալի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դադարեցրել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Դ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի