Ողբալի ու ցավալի է, երբ ականատես ես լինում՝ ինչպես են անդիմագիծ տգետներին ու եսապաշտներին մեծարում ու բարձրացնում
Հեղինակ՝ գեներալ-մայորՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մեծ մեռելներին՝ մեռնելուցհետո են սկսում մեծարել, իսկհանճարներին՝ նրանցսպանելուց հետո: Ողբալի ու ցավալի է, երբ ականատես ես լինում, թե ինչպես են խելոքներին ու բանիմացներին չեզոքացնում, հեռացնում ու փոշիացնում, իսկ անդիմագիծ տգետներին ու եսապաշտներին իրենց քծնանքի, շողոքորթության,ստորաքարշության և խամաճիկության շնորհիվ,մեծարում ու բարձրացնում:
Անթաքույց ճշմարտություն էսա, ցավալի իրողություն ևանողոք «ժառանգություն»,այո, ի վերուստ տրվածշարունակական«ժառանգություն», որիկնքահայրը՝ մշտապեսսրբություններից խոսացողՄԻՋԱԿՈւԹՅՈւՆՆ է,խղճմտանքից զուրկ այսճակատագրական ուժը:
Կեցցես դու՛միջակություն,որիդ թագավորությանանդաստաններումբանավաճառ ևիմաստամոլկիսագրագետներն են սոսկթագավորում, իսկհանճարները՝ այնտեղմիշտ անճարներիկարգավիճակում են,շնորհալիները՝ապաշնորհների,բանիմացները՝անգետների,ձեռներեցները՝սիմուլյանտների,գեղեցիկները՝ տգեղների,հսկաները՝ գաճաճների,խելամիտները՝բթամիտների…
Տիեզերական ոգեղենությունըայս թագավորությունում տեղչունի: Արդարությունը չոքած էայնտեղ, ճշմարտությունը՝սմքած, անկանխատեսելիիրականությունըարհավիրքներով,սպառնալիքներով ուվտանգներով լի… Ոգեղենաշխարհի հինգերորդշարասյունը այսկիսախավարիթագավորությանկամակատարն է, նրավերահասու հանձնառուն, որըգրոհելու համար միշտ կազմու պատրաստ է, խայթելուհամար՝ սողունի պեսհրեշավոր, մատնելու համար՝Հուդայի նման, իսկ թիկունքիցհարվածելու համար՝Բրուտոսից էլ ավելիսարսափելի:
Այս թագավորության բրենդը՝առերևույթ կեղծ ժպիտն է,ինքնագոհ հեգնանքը,ցուցադրականնվիրաբերումը ևայսրոպեական«պատրաստակամությունը»:Անշուշտ, իրականության մեջսարսափելի է, երբտգետները մսաղացի պեսաղում ու խժռում ենգիտուններին, երբանճարները գերանդիդարձած՝ հնձում ուտեսադաշտից հեռացնումեն հանճարներին, երբզեռուները ապականում ուպղտորում են առուներին, իսկազգային տականքները«տանիքներ» դառած,կործանում ենընտանիքներին և այսամենից հետո սեփականպիղծ ձեռքերինազատություն տալով՝դափնեպսակներ հյուսումիրենց զոհերի պատվին,կերուխում կազմակերպումնրանց հիշատակին ևփառաբանում ու մեծարումորոգայթազարկ մեծմեռելներին ու հանճարներին:
Ողբամ քեզ երկի՛նք, որնախախնամությամբ մեր տանիքներին հանապազօրյա անձրև ես մաղում, երբեմն տխուր վարձահատուցմամբ:Իսկապես, ցավալի է ու զավեշտալի, երբ կենդանի կերպով ոչնչացնում են շնորհալիներին հետո սկսում նրանց ազգովին մեծարել ևտպավորություն թողնել, թեիբր իրենք կապ չեն ունեցել վերագրվող հանցագործության հետ:Հիրավի, այդպես էր Աբելից մինչև Նոյը, Հայկ-Մելքիսեդեկից մինչև Աբրահամը, սուրբ մարգարեներից միչև Քրիստոսը և Հիսուսից մինչև մեր օրերը: Մի՞թե Քրիստոսը չէր, որ մերժվեց Նազարեթում և վկայեց.«Անտարակույս, ինձ հետևյալ առածը պիտի ասեք,«Բժիշկ, բժշկի՛ր ինքդ քեզ», և ավելացրեց.
– Բայց դուք ինքնե՛րդ էլգիտեք,որ մարգարեն իրծննդավայրում պատիվ չունի» ,Ղուկաս:
Աստված է վկայում այս ճշմարտության մասին, որը յուրաքանչյուր ազգի մոտյուրովի է արտացոլված ևակնհայտորեն՝ յուրովի է արտահայտվում: Միթե այդպես չէ նաև հայերիս մետ: Որի՞ց սկսեմ, Տիգրան Մեծից,Գրիգոր Լուսավորիչից,Վարդան Մամիկոնյանից,Խաչատուր Աբովյանից,Ակսել Բակունցից, Եղիշե Չարենցից, Աղասի Խանջյանից, Պարույր Սևակից, ԱրթուրՄկրտչյանից, Աշոտ Ղուլյանից, Շահեն Մեղրյանից, Մովսես Գորգիսյանից, Նորիկ Դանելյանից՝ այնքա՜ն շատ ուշատ են…
Ցավալի է, երբ խավարի թագավորությունը խժռում է ազգի շնորհալիներին, իսկ ժողովուրդը անտարբեր հետևում ու լռում է, թեև այն շարունակվում և էլի շարունակվելու է…
Ու՞ր ես ողջախոհությու՜ն,զարթնի՛ր և արթնություն ուսթափություն բեր մեզ…