09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պետք է թուլացնել. ՌԴ-ն պետք է լինի առաջնային դիրքերում

Թրամփ-Փաշինյան հանդիպումը հնարավոր է, սակայն չեմ կարծում, որ դա հնարավոր է լինելու սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նկատելով, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանն ամենազբաղվածն է: Նա նկատեց, որ մասնակցում է 190 երկիր, որոնցից յուրաքանչյուրը կարող է ցանկություն ունենալ հանդիպել աշխարհի առաջատար պետության՝ ԱՄՆ-ի ղեկավարի հետ: […]

Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն ազատ է արձակվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկլյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը րոպեներ առաջ ՔԿՀ-ից ազատ է արձակվել։ Այս մասին ասաց վերջինիս փաստաբան Արմեն Մելքոնյանը։ «Ես, որպես Էդուարդ Բաբայանի պաշտպան, միջնորդություն եմ ներկայացրել։ Դատարանը բավարարել է միջնորոդությունը և 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել վերջինիս։ Ես 50 միլիոն էի առաջարկել, դատարանը 20-ը բավարարեց»,- ասաց Արմեն Մելքոնյանը։ […]

Լռե՛ք, խելոք մնացե՛ք, թե չէ ԱԱԾ-ն կզբաղվի ձեզանով. Փսիխոզը, հիպնոսը, տրանսը, գրգռմունքը, էքստազը երկար չեն տևում

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.    «Հիշում եմ, նախկինում մշտապես զարմանում էի, երբ ֆիլմերում տեսնում էի Հիտլերին, Լենինին, Ստալինին, Մաո Ցզեդունին, մյուսներին հիացական, վերացած, աշխարհից, իրականությունից կտրված, նրանց աստվածացնող, հիպնոսացած բազմության աչքերը: Սարսափում էի, զարմանում և հիասթափվում նման մարդ տեսակից…Նմաններն ընդունակ են ամեն ինչի՝ իրենց կուռքի մեկ ձեռքի շարժումով՝ ռոբոտի, […]

Ինձ ապշեցնում է Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանի լռությունը

Ինձ ապշեցնում է Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանի լռությունը… Որքան էլ գործող նախագահը լայն լիազորություններ չունի՝ նա համարվում է մեր պետության գլուխը և երբ երկրի վարչապետը հարապարակավ միջամտում է դատական իշխանության գործունեությանը՝ կոչ անելով դատավորներին՝ խելքները գլուխները հավաքել, հայտարարում, որ պատրաստվում է ժամանակավոր արդարադատության մարմիններ ձևավորել, սպառնում խոսքի ազատությանը, սպառնում ԱԺ պատգամավորներին, տվյալ իրավիճակում նախագահ […]

Պարո՛ն Օսիպյան, իրական հերոսը գնդապետ Վանոյանն է. Է. Շարմազանովի պատասխանը ՀՀ ոստիկանապետին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հայտնած այն կարծիքին, թե «Սասնա ծռերի» հերոսներ լինելը, կգնահատի պատմությունը, դատարանը և հայ ժողովուրդը, ասաց, որ ինքը  բազմիցս անդրադարձել է «Սանա ծռերի» գործողություններին, և մնում է իր կարծիքին. «Ցավում և ափսոսում եմ, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձը հստակ գնահատական չի տալիս: Պատմությունը դրա գնահատականը կտա […]

ՀՀ ոստիկանապետը չի բացառում նոր սենսացիոն բացահայտումները

Ոստիկանությունը մշտապես օպերատիվ տվյալների է տիրապետում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը օգոստոսի 21-ի հրավիրված իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված մամուլի ասուլիսին։ Պատասխանելով հարցին՝ սպասե՞լ արդյոք նոր սենսացիոն բացահայտումների ու կալանավորումների, կա՞ն արդյոք օպերատիվ տվյալներ, Օսիպյանը հավաստիացրեց, որ օպերատիվ տվյալներ միշտ կան։ Հարցի առաջին հատվածին ոստիկանապետը պատասխանեց. «Չեմ բացառում»։ Միաժամանակ նա հորդորեց լրագրողներին […]

Չափազանց կարևոր լուր. Արծրուն Հովհաննիսյան

Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը օգոստոսի 21-ին ստորագրել են պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։   Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Չափազանց կարևոր լուր Այսօր «Royalsys Engineering ltd. » ընկերության նախագահ […]

Տարածաշրջանում իրավիճակի լարվելը Հայաստանի համար տնտեսական լուրջ խնդիրներ կստեղծի. միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ 100 օրը շատ փոքր ժամանակահատված է. որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվի ամբողջ աշխարհում:  «100 օրը մեզ համար, իհարկե, գործունեությունը ամփոփելու հնարավորություն է , բայց մեր արտասահմանյան  գործընկերները այդ 100 օրվա ամփոփումը չեն անելու և Հայաստանին գնահատականներ են տալու միայն այն ժամանակ, երբ լինեն տարին ամփոփող միջազգային զեկույցներ»,-«Հենարան» մամուլի ակումբում՝ […]

Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է. Արտակ Զեյնալյան

Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է, դատապարտելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում: Արտակ  Զեյնալյանի դիտարկմամբ՝ լուսանկարը հրապարակել չէր կարելի՝ անկախ անձի հանդեպ վերաբերմունքից: «Այդ լուսանկարը չի արվել «Կենտրոն» ՔԿՀ-ում, այն արվել է շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում: Երբ […]

ՊՊԾ գնդի գործով ինձ պատանդ համարում եմ և կներկայանամ դատարան. Վ. Օսիպյան

«Մարտի 1»-ի գործին իմ առնչությունն այնքան է, որքան մյուս ոստիկաններինը, իսկ ոստիկանության ՊՊԾ գնդի գործով դատաքննությանը հրավիրվելու դեպքում կներկայանամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ընթացքում, ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «2008-ի մարտի 1-ին ես պարեկապահակային ծառայության գնդապետի տեղակալ եմ եղել, և իմ առնչությունն այնքանով է, որքան ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի