03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՔԾ պատասխանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսի վերաբերյալ: «Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին: Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական […]

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մեղադրում են ՀՔԾ-ին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան նախաքննության գաղտնիքին և գործի նյութերի հրապարակմանը։ Հ. Խուդոյանը նախաքննական մարմնին մեղադրեց գործի նյութերի որոշ մասերի կամայական հրապարակման մեջ. «Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է հատվածաբար ներկայացնել ինֆորմացիա, այսինքն՝ մի հարցի շուրջ ամբողջ ծավալով խոսում են, չնայած […]

Ավելի ազնիվ է հրապարակային քննադատել, քան պատերի տակ բամբասել ու նվնվալ. Է. Շարմազանով

Ես բազմիցս փաստարկված, քննադատել եմ վարչապետին արտաքին քաղաքական բացթողումների համար, եւ դա չի վերաբերել միայն հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Տեսակետին, թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններով կարծեք տղա են բերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, Շարմազանովն արձագանքեց.   «Բրյուսել այցից հետո էլ քննադատել եմ նրա մոտեցումները հայ-եվրոպական օրակարգի […]

Ովքե՞ր են ԱԺ ամենաակտիվ ու ամենապասիվ պատգամավորները

6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը բացառիկ էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։ «Քաղաքական զարգացումների անկանխատեսելիությունը փոխեց խորհրդարանական իրավիճակը՝ հանգեցնելով աննախադեպ վիճակի, որը մենք առաջին անգամ արձանագրեցինք, որ խորհրդարանական մեծամասնությունը դարձավ ընդդիմություն»,–նշեց նա։   […]

Իշխանափոխությունը բերեց նրան, որ լարվածությունը քաղաքական դաշտում որոշակի չափով աճեց. Գագիկ Մելիքյան

Այս նստաշրջանին յուրահատուկ էին վարչապետի ընտրությունները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ ամփոփելով 6-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի աշխատանքները: «Կարծում եմ՝ իշխանափոխությունը այս ընթացքում բերեց նրան, որ լարվածությունը քաղաքական դաշտում որոշակի չափով աճեց, և դրա հետևանքով կայուն մեծամասնությունն առաջին անգամ Հայաստանում դարձավ ընդդիմություն», – նշեց նա: Մելիքյանն ընդգծեց, որ այլ […]

Դեն Բիլզերյանի այցն Արցախ. Բաքուն Վաշինգտոնին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրում ԱՄՆ գործերի հավատարմատարը` կապված ամերիկահայ Դեն Բիլզերյանի` Արցախ կատարած այցի հետ. գրել է haqqin.az-ը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը: Նրա խոսքով` դիվանագետին ԱՄՆ պետդեպարտամենտին հասցեագրված բողոքի նոտա է փոխանցվել, որում ասվում է, որ Դեն Բիլզերյանը, գտնվելով «օկուպացված տարածքներում», անօրինական գործողությունների է դիմել եւ կրակել զենքից: Բողոքի նոտայում […]

«Տասովշիկությամբ» զբաղվում է լրատվամիջոցը. Գալուստ Սահակյանի որդին հերքում է.

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն իր մասին մամուլում այսօր հրապարակված լուրը բացահայտ ապատեղեկատվություն է որակում։«Ժամանակ»-ը  գրել էր,  որ Գալուստ Սահակյանի որդին օգնում է ԲՀԿ-ին ձայներ հավաքել ավագանու առաջիկա ընտրություններում: «Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ մի քանի պատճառով. ես շարունակում եմ լինել ՀՀԿ անդամ, ղեկավարում եմ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպությունը, […]

Ռ. Քոչարյանը չի հրամայել իրավապահներին մարտի 1-ին գործողություն իրականացնել Ազատության հրապարակում

Քննչական մարմինը հեռախոսով է տեղեկացրել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, որոշումը փաստաբանական խումբը դեռ չի ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռ.Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը: «Կարծում ենք, որ օրինական չի: Որոշումը կտեսնենք, դրանից հետո ավելի մանրամասն գնահատական կտանք: Եթե այն […]

Կան տնօրեններ, որոնք պարտադրանքի լեզվով են խոսում. ԿԳ նախարար

Շատ շնորհակալ եմ բոլոր այն տնօրեններին ու ուսուցիչներին, ովքեր արձագանքում են երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նոր շունչ են հաղորդում դպրոցներին, ուսումնական պրոցեսին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Բայց ոնց որ դեռ կան փոքր թվով տնօրեններ, որոնք պարտադրանքի լեզվով են խոսում։ Հարգելիներս, հիշեք, որ ձեր աշակերտները Սերժ Սարգսյան են […]

Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելն օրինական չէ. Պաշտպան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ որոշումը ստանալուց հետո միայն կկարողանանաք գնահատական տալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, «Սակայն հաշվի առնելով Վերաքննիչի որոշումը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել անձեռնմխելիության հիմքով եւ նրա նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի