23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ. ԲՀԿ-ն հերքում է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Henaran.am-ի հարցին` արդյո՞ք  Գագիկ Ծառուկյանի թիկնազորի առումով մտահոգություններ կան, վարչապետի՝ օլիգարխներին «ասֆալտին փռելու» հայտարարությունից հետո,  Երևանի ավագանու ցուցակի ԲՀԿ երրորդ համար Արման Աբովյանը՝ պատասխանեց, որ  Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, և վերջինս երեկվա իր հարցազրույցում էլ հանգամանալից բացատրել է թե ինչ է կատարվում:

«Առհասարակ ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն Երևանի ընտրությունները ինչ-որ թիկնազորի հետ»,- ասաց նա:

ԲՀԿ ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանն էլ հավելեց, որ չի հասկացել թե ինչի համար է արվել այդ հայտարարությունը, և նշեց, որ ոստիկանությունը կարող է իր էջում բացել և նայել՝ այդ մարդը զենք ունի, թե ոչ: «Ոչ թե գնան ավտոմատներով փռեն գետնին, տանեն ստուգեն զենքի օրինական լինելը, հետո բաց թողնեն, բայց տպավորություն թողնեն, թե փռել են»,- ասաց նա:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ասվածին ավելացրեց, որ իրենք  որևէ մտավախություն «Մարտի 1-ի» հետ կապված չունեն և իրենց համարում են «Մարտի 1-ի» բացահայտման առաջին շահառուներից մեկը: «Այո՛ պետք է բացահայտվի, բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն: Անընդհատ էժանագին  տեխնոլոգիաների մեջ փորձ է արվում շրջանառել, որ ահա Ռոբերտ Քոչարյանը կամ չգիտեմ ով, ԲՀԿ-ի միջոցով գալու է իշխանության, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ԲՀԿ-ի միջոցով, կողքով, հարակից, կից որևէ նախկին պաշտոնյա, նախկին քաղաքական ուժ չի գալու իշխանության: Հենց գալիս է ընտրարշավը, ասում են՝ ժողովո՛ւրդ, մի հատ նայե՛ք՝ ԲՀԿ-ի հետևից ում ականջներն են երևում, և ամեն անգամ մենք տեսնում ենք, որ ԲՀԿ-ի հետևում որևէ մեկը չկա, բացի մեր թիմից»,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ