16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունը հաճույք չի ստանում որեւէ քաղաքացու գետնին, պատին կամ մեքենային «դեմ տալուց». Վ. Օսիպյան

Վարչապետի ցանկացած հանձնարարական անհապաղ կատարվում է եւ դրա մասին զեկուցվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ոստիկանությունը հապաղել եւ 2 ժամ ուշ կատարել «օլիգարխներին եւ թիկնապահներին ասֆալտին ֆռելու»  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգը։

Դիտարկմանը, թե «օլիգարխների թիկնապահներին ասֆալտին ֆռելու» տեսարանները արդյոք շոուներ չե՞ն, նա նախ շեշտեց, որ տեսանյութերը մեծամասամբ հրապարակում են ոչ թե իրենք, այլ լրատվամիջոցները կամ  քաղաքացիները, ապա հավաստիացրեց, որ որեւէ շոու չկա. «Ես իմ գործունեության ընթացքում շոուներով չեմ զբաղվել առաջնորդվել եմ օրենքով։ Իսկ ովքեր շոուներ են անում, փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, ապա վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեք այսպես չի աշխատել, ինչպես հիմա»։

Օսիպյանը վստահեցրեց՝ ռեյդերն իրականացվում է միմիայն պայմանավորված տվյալ անձանց մոտ զենքի առկայության մասին տեղեկության պարագայում, իսկ ոստիկանները նրանց «ասֆալտին փռելով» հաճույք չեն ստանում. «Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որեւէ քաղաքացու գետնին, պատին կամ մեքենային «դեմ տալուց», բնավ ոչ, մենք հաճույք չենք ստանում: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ անձի մոտ կա զենք, կա տեղեկություն, որ նա կրում է զենք, իսկ զինված քաղաքացին ոստիկանության աշխատակցի համար համարվում է վտանգ։ Ստուգելուն պես, երբ տեսնում ենք օրինական է, այնուհետեւ այն փոխանցվում է փորձաքրեագիտական՝ ճշտելու դրա առնչությունը հանցագործության հետ։  Այն գործընթացը, որը կապված է զենքի հետ, երբեք ավելորդ չէ»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ