20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանական կողմը գիտի՝ Հայաստանում մի մարդը չի որոշելու Արցախի ճակատագիրը. Փորձագետ

Ադրբեջանական հարցրեով փորձագետ Տարոն Հովհաննսիյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով  Տավուշի մարզում ակտիվացած սահմանային լարվածությանը  ասաց, որ Ադրբեջանի նպատակը շատ հստակ է. « Ադրբեջանական կողմը ցանկանում է թիրախավորել հայկական սահմանամերձ այն գյուղերը, որոնց դիմացի իրենց դիրքերը շատ հարմար են այդ գյուղը գնդակոծելու համար և կարող են այդպիսով ստիպել տեղի բնակչությանը լքել իրենց տները»:

Հովհաննիսյանը շեշտեց՝  սահմանամերձ գյուղերը բնակեցրած պահելը շատ կարևոր է. «Պետք է նկատի ունենալ, որ կան բազմաթիվ տարածքներ, երբ հայկական զինված ուժերի դիրքերն են բավականին հարմար ադրբեջանական գյուղերի նկատմամբ և ինչ-որ գործողությունների գնալուց առաջ նկատի կունենան, որ հայկական կողմը կարող է համապատասխան հարված տալ նրանց»:
Ապրիլ-մայիսյան դեպքերի զարգացումներից հետո ադրբեջանական կողմի հռետորանաբությունը և գործողությունները վերլուծելով փորձագետն ասաց, որ սկզբում Ադրբեջանը փորձում էր միակողմանի զիջումներ կորզել՝ և մեսիջներ էր հղում, թե Հայաստանի նոր իշխանությունները ավելի մեղմ են տրամադրված Արցախի հակամարտության հարցում, բայց հետագայում արդեն ՀՀ-ի քայլերից հստակ հասկացան, որ նոր իշխանությունները տրամադրված չեն միակողմանի զիջումների և ամենևին էլ փափուկ չեն նախորդ իշխանություններից. «Ադրբեջանական կողմը իր մոտ հստակ արձանագրում է, որ Հայաստանում մի մարդը չի որոշելու Արցախի ճակատագիրը և կապ չունի թե ով է եկել կամ գալու իշխանության»,-ընդգծեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ