27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ գեներալներ կդատվեն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՔԾ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց 2008 թ.-ի մարտի 1-2ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործի հարուցման մասին: Այս գործը վերաբերում է Մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին: «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ի մասով եւս քրեական գործ կհարուցվի, որով անցնելու են մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացած […]

Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինը պաշտոն է ստացել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը։ Նա Չարենցավանի՝ Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինն է։ Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ գազալցակայանը պատկանում է Սասուն Միքայելյանին, եւ, թերեւս, նա էլ որոշ դերակատարում է ունեցել այս նշանակման հարցում։ Իսկ Կարինե Ներսիսյանը հարկայինի 30-ամյա պատմության մեջ երկրորդ, լավագույն […]

Գեւորգ Կոստանյանը վայր կդնի մանդատը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրավեր է ստացել նոր ձեւավորվող Եվրամիության դատախազությունից՝ այնտեղ պաշտոնավարելու։ Առաջիկայում նա վայր կդնի ԱԺ մանդատը եւ կմեկնի Եվրոպա՝ նորաստեղծ մարմնում աշխատելու։ Հիշեցնենք՝ Կոստանյանը ՀՀԿ անդամ չէ, սակայն պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով։ Մեր տեղեկություններով՝ նրան կփոխարինի ԿԳ նախկին […]

Ալիկ Սարգսյանը փոշմանել է. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնի: «Հիմա իրադարձություններն այնպես են զարգանում, որ համարում եմ՝ պետք է մնամ եւ աշխատեմ ավելի ակտիվ: Խոսքս հիմա ՀՀԿ-ի հետ չի կապված, այլ ներկա իրավիճակի հետ: Տեսնում եմ, որ ամեն դեպքում, կարեւոր է, որ ընդդիմություն լինի, կարեւոր […]

Հայաստանի քաղաքական համակարգը հիվանդ է. Էդմոն Մարուքյան

«Այս պահին ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ընդդիմություն և իշխանություն խորհրդարանում չկա, որովհետև չկա կառավարող մեծամասնություն, չկա կառավարություն ձևավորելու մասին հուշագիր, ուղղակի անցումային ժամանակաշրջան է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։   Մարուքյանն ասաց, որ միշտ էլ պատրաստ են բոլորի հետ համագործակցել, եթե համագործակցության եզրեր կան. «Այսինքն՝ այս փուլում […]

ՀՔԾ պատասխանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսի վերաբերյալ: «Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին: Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական […]

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մեղադրում են ՀՔԾ-ին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան նախաքննության գաղտնիքին և գործի նյութերի հրապարակմանը։ Հ. Խուդոյանը նախաքննական մարմնին մեղադրեց գործի նյութերի որոշ մասերի կամայական հրապարակման մեջ. «Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է հատվածաբար ներկայացնել ինֆորմացիա, այսինքն՝ մի հարցի շուրջ ամբողջ ծավալով խոսում են, չնայած […]

Ավելի ազնիվ է հրապարակային քննադատել, քան պատերի տակ բամբասել ու նվնվալ. Է. Շարմազանով

Ես բազմիցս փաստարկված, քննադատել եմ վարչապետին արտաքին քաղաքական բացթողումների համար, եւ դա չի վերաբերել միայն հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Տեսակետին, թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններով կարծեք տղա են բերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, Շարմազանովն արձագանքեց.   «Բրյուսել այցից հետո էլ քննադատել եմ նրա մոտեցումները հայ-եվրոպական օրակարգի […]

Ովքե՞ր են ԱԺ ամենաակտիվ ու ամենապասիվ պատգամավորները

6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը բացառիկ էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։ «Քաղաքական զարգացումների անկանխատեսելիությունը փոխեց խորհրդարանական իրավիճակը՝ հանգեցնելով աննախադեպ վիճակի, որը մենք առաջին անգամ արձանագրեցինք, որ խորհրդարանական մեծամասնությունը դարձավ ընդդիմություն»,–նշեց նա։   […]

Իշխանափոխությունը բերեց նրան, որ լարվածությունը քաղաքական դաշտում որոշակի չափով աճեց. Գագիկ Մելիքյան

Այս նստաշրջանին յուրահատուկ էին վարչապետի ընտրությունները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ ամփոփելով 6-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի աշխատանքները: «Կարծում եմ՝ իշխանափոխությունը այս ընթացքում բերեց նրան, որ լարվածությունը քաղաքական դաշտում որոշակի չափով աճեց, և դրա հետևանքով կայուն մեծամասնությունն առաջին անգամ Հայաստանում դարձավ ընդդիմություն», – նշեց նա: Մելիքյանն ընդգծեց, որ այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի