Երեք նոր մարզպետ
ՀՀ կառավարությունը արտահերթ նիստի ժամանակ լրացրեց մարզպետների թափուր մնացած հաստիքները։ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ։ Ոստիկանապետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։





































