11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու Ալիեւը գնաց պայմանավորվածության Փաշինյանի հետ

«Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ժամանակահատվածում կյանքերի կորստից խուսափելու համար), սակայն, ցավոք, համոզված եմ, որ Ադրբեջանը ոչ ուշ ապագայում խախտելու է այդ պայմանավորվածությունը, ինչպես խախտել է վերջին երեսուն տարվա մեջ բազմաթիվ այլ պայմանավորվածություններ (նույնիսկ փաստաթղթերով հաստատված): Ամենևին չբացառելով միջազգային ճնշման և այլ (նաև հայկական) […]

Ո՞վ չէր տեղեկացրել վարչապետին Գյումրիի օրվա մասին. խոսնակի պարզաբանումը

Միջոցառումների մասին բոլոր տեղեկությունները գալիս են արարողակարգի բաժնից: Այս մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով է մեղավոր եղել, որ վարչապետը տեղեկացված չի եղել Գյումրիի օրվա մասին եւ չի մեկնել Գյումրի: «Վարչապետի օրակարգը կազմվում է տարբեր գերատեսչություններից եկած տեղեկությունների հիման վրա: Միջոցառման մասին տեղեկությունները գալիս են վարչապետի արարողակարգի բաժին։ Հիմա չեմ […]

«Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Հրազդանում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ վահան Կոստանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։ Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս […]

Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է. Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա էլ ասում են` սպասենք ժողովրդի էյֆորիկ տրամադրություններն անցնեն: Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է, և արտահերթ ընտրությունների հանրային պահանջը պայմանավորված է ոչ թե հուզական տրամադրություններով, այլ` պահանջատիրությամբ և խոստացված փոփոխությունները վերջապես ստանալու ցանկությամբ: Պահանջատիրությունը չի կարող ժամանակի ընթացքում քչանալ կամ անկարևոր դառնալ, և […]

Մենք պետք է մեր վճռական «ոչ»-ն ասենք ֆաշիզմի, այլատյացության և ռազմական հռետորաբանության ցանկացած դրսևորման. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: «ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ ողջունելու համաժողովի մասնակիցներին: Այս տարին հոբելյանական է ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների համար, […]

«Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս լուրջ քաղաքական կուսակցություն չի համարվում

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չգիտի, թե ինչ եղանակով են կազմակերպվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ իշխանություններն էլ այս պահին չգիտեն՝ ինչպես կանցկացվեն ընտրությունները. «Իշխանությունների կամքը կա, Փաշինյանն ու իր կողմնակիցներն անկասկած ուզում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի համար ունեն հասարակական լայն շրջանակների աջակցությունը։ Դա ցույց տվեցին երևանյան ընտրությունները, թեպետ դա […]

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը դատարան կդիմի

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Նա նշում է, որ համայնքի համար մեծ աշխատանք է կատարել և դեռ անելիքներ ունի։ «1999 թ․-ին ընտրվել եմ համայնքի ղեկավար, հաղթել եմ ՀՀԿ-ական թեկնածուի։ Ընդ որում՝ բոլոր ընտրություններին հաղթող եմ դուրս եկել բարձր ձայներով։ Ես կուսակցական չեմ և համայնքապետարանի, մանկապարտեզի, դպրոցի ոչ մի աշխատողի […]

Ալիեւի պատասխանը Փաշինյանի դիֆերամբներին

Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են երկրների  պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար: Եւ մինչ ՀՀ վարչապետը դիֆերամբներ է ձոնում Ադրբեջանի գործընկերոջը՝ վերջինիս կրթվածության եւ բարձր որակակն հատկանիշների առնչությամբ, Իլհամ Ալիեւը չի շտապում հրաժարվել իր մշտական ձեռագրից: Շաբաթ օրը` Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններից հետո, Ադրբեջանի […]

Բողոքի ցույց Ազատության հրապարակում

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը ԱԻՄ կուսակցությանը «Երկիր Ծիրանի» կուսակցությանը «Ժառանգություն» կուսակցությանը «Հանրապետություն» կուսակցությանը ՀՀՇ կուսակցությանը Պահպանողական կուսակցությանը «Սասնա Ծռեր» կուսակցությանը Կոչ Մեծարգո պարոնայք. Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով. ՀՀ իշխանություններից պահանջեք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և սկսել համապարփակ համաներում հայտարարելու իրավական գործընթաց: Մինչև […]

Ինչպես շուտափույթ հասնել ԱԺ արտահերթ ընտրությունների

Վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում վստահելի իրավիճակ չունենք, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօրվանից  այսօրվանից սկսում է արտահերթ ընտրությունների շուրջ աշխատանքային հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ։ Քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում, Փաշինյանի խոսքով, քննարկվելու է, թե ինչ կարգով պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի