05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձախողումից հետո իշխանությունն անցել է նոր մեղադրանքի փնտրտուքի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքելն է նախօրեին ԱԱԾ տարածած հայտարարությանը, որը վերաբերում է ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ փողերի լվացման մեղադրանքով: «2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ հիմնականում […]

Ոստիկանությունը՝ Մարալիկում Ադեկվատ-ի ներկայացուցիչների հետ կապված միջադեպի մասին

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը, ժամը 16-ն անց 50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցի մայթեզրին «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 17-ին, բաժին են հրավիրվել «Ադեկվադ» հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ […]

Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելու Արցախի կողմում գործողությունների

Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելու Արցախի կողմում գործողությունների։ Այսօր ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ագրեսիայի դեպքում իրենք չենք կարող ասել, թե ինչ զարգացումներ, ինչ գործողություններ կլինեն։  «Ես միայն կարող եմ ասել, որ զորախումբը պատրաստ է իր խնդիրը կատարելու։ […]

Միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար

Հարգելի հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ Գիտակցելով, թե Եվրամիության համապատասխան կառույցների կողմից ինչպիսի ճնշումներ են շարունակաբար գործադրվում Հայաստանի Հանրապետության ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների վրա՝ միասեռականների իրավունքների իրավական ամրագրման, պղծությունների քարոզչության նպատակով (ԵԽԽՎ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, Խտրականության մասին օրենքի նախագիծ, նոր քրեական օրենսգրքի 197 հոդված, ՀՀ-ԵՄ համաձայնագրի 84-85 հոդվածներ): Միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը […]

Դավիթ Շահնազարյանի վրդովմունքը

Խոր վրդովմունք եմ հայտնում և խստապես դատապարտում եմ հոկտեմբերի 11-ին Մարալիկում կատարված  բռնությունները՝ քաղաքական, հասարակական  գործիչներ Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի և Գրիգոր Մինասյանի դեմ։ Իշխանություններից պահանջում եմ անհապաղ խստորեն պատժել մեղավորներին։ Դավիթ Շահնազարյան  

Ղեկավարները պարում են հայկական երաժշտության ներքո (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք:  Դրա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները պարել են հայկական երաժշտության ներքո։

Քեֆը շարունակվում է

Ֆրանկոֆոնիայի շրջանակում կազմակերպած համերգից հետո գագաթնաժողովի հյուրերը մասնակցել  են ճաշկերույթի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ է հրապարակել տարբեր երկրների ղեկավարների ու պաշտոնյաների հետ։  

ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր. Իրավունք

Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, իր կարծիքով, չտեսնված իրադար­ձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որը ի դեպ կազմակերպվել ու նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարևոր միջոցա­ռումներից: Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չե­ղյալ են հայտարարվում: Մասնավորա­պես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակու­թյունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, […]

«Սերժի վախտ էլ, Սերժից հետո էլ» . Ժամանակ

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա։ Բացառություն է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքը, որտեղ ինքնաառաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Դավիթ Կարապետյանը։ Մնացած համայնքներում առաջադրված թեկնածուների հիմնական մասը անկուսակցական են, այնուհետև գերակշռում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Երկու համայնքում առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական են։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի