23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա

Ամերիկյան The National Interest պարբերականի թղթակից Վես Մարտինը գրում է, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, բայց ի տարբերություն արևմտամետ Վրաստանի՝ Հայաստանի հետ հեշտ չի լինելու:

 Հայաստանը շատ կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի և ԵՄ շահերի համար: Երկիրը Արևմուտքում սահմանակից է Թուրքիայի հետ, Իրանի հետ՝ հարավում, և միայն Վրաստանն է նրան բաժանում Ռուսաստանից:

Հեղինակը նշում է, որ Հայաստանը գտնվում է քաղաքական ճգնաժամում՝ վկայակոչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու պատճառով:

-Իրական ժողովրդավարության հիմնական ցուցիչներից մեկն է՝ իշխանության խաղաղ հանձնումը մեկ վարչակազմից մյուսին, Փաշինյանն իր իշխանությունն օգտագործում է այն բանի համար, որ վերջնականապես մոտենա ամբոխավարության ու ոչնչացնի քաղաքական ընդդիմությունը,-գրում է հեղինակը:

Փաշինյանն օգտագործում է իրավապահ մարմինները քաղաքական թշնամիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Եւ նրա առաջին թիրախը եղավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վտանգավորը, սակայն այն չէ, որ նա ճնշում է գործադրում Քոչարյանի վրա, բայց և այն, որ «Իմ քայլը» դաշինքի պոպուլյար լինելու շնորհիվ կարող է բացարձակ մեծամասնություն վերցնել դեկտեմբերին կայանալիք ընտրություններին:

-Նրան չկանգնեցնելու դեպքում, Փաշինյանը կարող է խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում և տարածաշրջանը տանել ավելի մեծ ապակայունացման,-գրում է հեղինակը:

Մարտինը նաև հավելում է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարող են շատ բան կորցնել, եթե շարունակեն աչք փակել և վստահել Փաշինյանի խոսքերին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ