05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աննա Հակոբյանը շատ է կարոտում. Հայկական Ժամանակ

1in.am-ի ուղիղ եթերի երեկվա հյուրը առաջին տիկին Աննա Հակոբյանն էր: Զրույցը սկսվեց այն հարցով, թե ինչպես են անցկացնում օրվա ավարտը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ա. Հակոբյանը նշեց, որ իրենք վաղուց որղեգրած սկզբունք ունեն՝ տանը աշխատանքային հարցեր չեն քննարկում: Պարզվեց չեն քննարկել նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների տապալումը, այդ մասին տանը անգամ մեկ բառ չի փոխանակվել: […]

Վլադիմիր Գասպարյանը հեռացավ. Ժամանակ

Նախօրեին Դուբայ է մեկնել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Օդանավակայանում Գասպարյանին ճանապարհել են Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Խաչատրյանը և Գասպարյանի թիկնազորի անդամները: Դժվար է ասել՝ Դուբայը Գասպարյանի համար վերջնակա՞ն հանգրվան է, թե՞ ընդամենը տարանցիկ քաղաք, հայտնի չէ նաև, թե նա որքան ժամանակ է մտադիր անցկացնել արտասահմանում: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Հավաքվեք Հանրապետության հրապարակ եւ կրկին ոտքով հետ քայլեք Գյումրի. Հրապարակ

Արտահերթ ընտրություններին եւ նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։ Այս տրամադրությունները չեն վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ մոտավորապես այս բառերով խիստ հանդիմանել է․ «Եթե կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ հեղափոխության օրերին քայլել են […]

Ո՞նց կարելի է էս աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների թափած արյունը. Իրավունք

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, անդրադառնալով առաջիկայում սպասվողհամաներմանը, լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Ես ի՞նչ եմ արել, որ  համաներման արժանանամ»: Այդ հայտարարությունը անչափ վրդովեցրել է  ՊՊԾ  գնդի  գրավման օրը  ծառայություն իրականացնելիս վիրավորված ու  շաբաթներ  անց  հիվանդանոցում  մահացած ոստիկանության ավագենթասպա Գագիկ  Մկրտչյանի  ծնողներին:  Զոհված ոստիկանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը անդրադառնալով  Մանուկյանի խոսքին, «Իրավունքի հետ զրույցում ասաց. – Բա դրանք խիղճ ու Աստված ունե՞ն, ոնց թե՝ ես ինչ եմ արել: Ես մինուճար տղա եմ  կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբումեն: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք,  իսկ էդ  մարդասպաններն  անմեղ տղերքի արյունը  մարսե՞ն ու մի բան էլ  համաներվեն ու շարունակեն ազատ ապրել: Ո՞նց կարելի է էս  աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների  թափած արյունը, ու մի բան էլ՝փորձել  հերոսանալ: Էս ինչ  պետություն դառանք,  էս ինչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը:  Ա՛յ Պավլիկ, ա՛յ անաստված, բա դու չգիտե՞ս՝ ինչ հրեշություններ եք արել ձեր բանդայի հետ միասին: Ի՞նչ տարբերություն՝ կոնկրետ դու ես արել, թեկողքիններդ, մեկ է՝ սաղդ մարդասպաններ եք:Երեք  ընտանիքի վիզ թողեցիք ծուռ ու էդքանից  հետո ինչի Դուք իրավունք ունե՞ք հողի վրա  քայլելու, որ մի  հատ էլ ասում եք՝  ինչ ենք արել:  Էս ծաղր է, գունավոր ծաղր մեր  ընտանիքների  նկատմամբ:  Ես դեմ եմ այս համաներմանը, որ առանձին  […]

Ափալ-թափալ ընտրությունները անկատար կթողնեն իշխանության խոստումները /տեսանյութ/

ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը չի ողջունում դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ դրանք անվանելով՝ ափալ-թափալ, ինչը թույլ չի տա գործող իշխանությանը կյանքի կոչել նախապես տրված խոստումները՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխման մասով:  https://www.youtube.com/watch?v=6jsd3SVTa3o Մանրամասներին ծանոթացեք տեսանյութում: 

Ինչու է Ալիեւը ցիտում Հայաստանի վարչապետին /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը խոսեց՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի մասին: «Նախորդ իշխանություններն Արցախի հարցում ճիշտ քաղաքական գիծ են տարել՝ անկախ նրանից, թե ինչ փաստաթղթեր են դրված եղել բանակցային սեղանին : Տարօրինակ է համարում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը այնպիսի ղեկավար է ՝ ով […]

Դուք մտահոգվեք, որ խոստացել եք լուծել ժողովրդի խոստացած խնդիրները ու մատը մատին չեք տվել. Շարմազանովը՝ Փաշինյանին

«ՀՀԿ-ն երրորդ տեղի համար չի պայքարում։ ՀՀԿ-ն թե համամասնականով, թե ռեյտինգայինով պայքարելու է իր գաղափարները, իր ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իսկ այդ ծրագրերն են՝ արցախահայության պաշտպանություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որ հասնենք կարգավիճակի հստակեցմանը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով […]

Երկրին այս պահին պետք են պրոֆեսիոնալ կադրեր, ՀՀԿ-ում կան այդպիսիք. Նաիրա Զոհրաբյան

Հատկապես հեղափոխությունից հետո, երբ երկիրը համակարգային փոփոխությունների ճանապարհով պետք է գնա, ամենապահանջված գործոնը պրոֆեսիոնալ կադրեր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում կարող են ներկայացված լինել նաև ՀՀԿ-ական գործիչներ: Զոհրաբյանը նշեց, որ այս հարցում համամիտ է ՀՀ վարչապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված