05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաներման որոշումը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ

Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն։ Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր: Նախագծի երկրորդ և վերջին ընթերցմամբ քննարկումները կկայանան վաղը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու:

Ամբողջ երկիրը հանձնում են մի մարդու ձեռքը, ում միակ ծրագիրը մարդկանց ասֆալտին փռելն է

Ամբողջ երկիրը հանձնում են մի մարդու ձեռքը, ում միակ ծրագիրը մարդկանց ասֆալտին փռելն է։ Աշխատավորից մինչև մտավորական, կրթվածից մինչև անկիրթ, սեփական դատողություն անելուց հրաժարվել են ու այդ մարդու մատի շարժումով են առաջնորդվում։ Այդ մարդու ծրագրերին ով հակառակվի, հակահեղափոխական է պիտակվելու, և որևէ մեկը համարձակվի այլ կարծիք ունենալ, նրա կարծիքին հակառակվել, միանգամից նա մատը կտնկի վրադ՝ […]

Ցմահ դատպարտյալների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերվելու է. Արտակ Զեյնալյան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով, նախարարությունը չի կարող, իրավունք չունի վերանայել անձանց նկատմամբ կայացված դատական վճիռները։ «Մենք տալիս ենք դրական եզրակացություններ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Անգամ վերջերս աննախադեպ որոշում կայացվեց ու […]

Սերժ Սարգսյանի օրոք որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել

Ռուս քաղաքագետ, հակահայկական դիրքորոշումներով հայտնի տխրահռչակ Ալեքսանդր Դուգինի հերթական զեղումներին չէի անդրադառնա, եթե նրանք տեղ չգտնեին նաև հայկական մամուլում, նշել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:  Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը, հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին, բանակցային գործընթացում մշտապես առաջ է մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության […]

Դատապարտյալների ո՞ր խմբերն են համաներվելու

Այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված 2888 անձ կա, իսկ ամբողջ մահճակալների թիվ կազմում է 5346, այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նշենք, որ համաներումը հայտարարվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակի առթիվ։ Նուբարաշեն ՔԿՀ-ում կա 644 դատապարտյալ […]

«Ստվերային այգիները» կբացահայտվեն. Տիգրան Ավինյան

Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: «Եվ ահա ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է […]

Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է համաներման նախագիծը /Ուղիղ միացում/

Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է «Էրեբունի Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը: 

ՀՀԿ-ն համաներման բովանդակության հարցում վերապահումներ ունի

Համաներում հայտարարելու մասին որոշման նախագծի վերաբերյալ Հանրապետական խմբակցությունն ունի վերապահումներ։ «Նախագծում կա մի քանի հոդված, որոնց վերաբերյալ մանրամասն անդրադարձ պետք է կատարվի», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ համաներում պարզապես չպետք է լինի մարդասիրական։    

Վաղուց ժամանակն է քանդելու կոճակն անջատել, իսկ ստեղծելունը՝ միացնել. Աշոտյանը՝ կառավարությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Նորավանք» հիմնադրամին. «Օրեր առաջ «Նորավանք» հիմնադրամի ապագայի հարցով դիմել էի Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացմում եմ իր պատասխանը, որից երևում է որ «Նորավանքը», ցավոք, իրոք լուծարվում է։ Անհասկանալի է, թե որն է «նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության» տրամաբանութունը, երբ փակվում է Հայաստանի միակ պետական ուղեղային կենտրոնը (think-tank)։ Ուշադրություն դարձրեք, […]

Խիղճ ունեցեք ու լաչառություն մի արեք. Ժամանակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյա­նի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու հա­մար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմ­նադրամից:  Ընկերությունը հիմ­նադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն Է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառվսւծ է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մաս­նակիցների ցանկից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված