23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չի կարելի երկրում ըստ ճաշակի հետապնդումներ անել /տեսանյութ/

Փաստ օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը, որ ներկայացնում է ԲՀԿ-ն, առաջադրվելու է Տավուշի տարածաշրջանում: Վերջինս ողջունում է ռեյտինգային ընտրակարգը եւ նկատում՝ թող նոր երիտասարդ գործիչները իրենց թաղերում գնան պարզեն՝ ով որքան հեղինակությւոն ունի՝ անկախ իրեն պաշտպանող քաղաքական ուժից:

https://www.youtube.com/watch?v=t17Egz_yaGg

https://www.youtube.com/watch?v=6745UwaciP8

Վարուժան Բաբաջանյանը շնորհակալություն է հայտնում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին քաղաքական փոփոխությունների համար, միաժամանակ հավելելով, թե ժամանակն է անցնել տնտեսական բարեփոխումներին: Նրա խոսքով՝ վեց ամիս է որեւէ տնտեսական բարեփոխում երկրում տեղի չի ունեցել: 

Բաբաջանյանը չի ողջունում իր խոսքով՝ ըստ ճաշակի արդարադատությունը: Նա գտնում է, որ երկրում չկա որեւէ ոլորտ եւ կազմակերպություն որտեղ ստուգումների դեպքում որեւէ խախտում չհայտնաբերվի, սակայն մինչ այժմ քրեական հետապնդումներ եղել են այն ձեռնարկություններում, որոնք կապված են քաղաքական գործիչների հետ: Ասենք՝ բժշկական կենտրոնի տնօրենի մոտ ստուգումներ են լինում եւ հետապնդում է իրականացվում նրա համար, որովհետեւ վերջինիս ղեկավարը ազդեցիկ գործչի խնամի է: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ