23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաչատուր Սուքիասյանը համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ. Հայկական Ժամանակ

Գործարար Խաչատուր Սուքիասյանը համա­միտ չէ, որ Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա: Ըստ նրա կոռուպցիա­յի դեմ պայքարը, հավասար պայմանների ստեղծումը եւ մենաշնորհների վերացումը տն­տեսական քաղաքականության արդյունք ե Այս մասին նա նշեց երեկ, ւրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին, թե արդ­յոք ցանկանո՞ւմ է լինել քաղաքականության մեջ, պատասխանեց.

«Ես ցանկություն չունեմ հայտնվել Ազգային ժողովում, ես ցանկություն չունեմ լինել գործադիրում: Ես բավականին ժամանակ մտածել եմ, որ իմ կարգավիճակը, որն այսօր ունեմ, իմ համար շատ ընդունելի է: Ես աջակցելու եմ գրագետներին, որոնք այս երկրի ապագան են: Նրանք, ովքեր պիտանի կ|ինեն մեր պետությանը եւ Ազգային ժողովին, ես նրանց միշտ կաջակցեմ»,- ասաց նա: Հարցին’ Ծաոուկյանին աջակցո՞ւմ է, Խա­չատուր Աուքիասյանը բացասական պա­տասխան տվեց: «Ես չեմ խառնվում պարոն Ծառուկյանի կուսակցական գործերին: Նա իմ ընկերն է, բայց ես ոչ մի խորհուրդ չեմ տալիս: Մենք լավ ընկերներ ենք»:

Նա միաժամանակ նշեց, որ մի շարք կու­սակցություններից առաջարկություններ է ստանում, բայց բոլորին մերժել է: Գործարարն անուններ տալ չցանկացավ: «Կոռեկտ չէ, անունները չեմ ասի»:

Խաչատուր Աուքիասյանը համամիտ չէ, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից ան­ջատ լինի: Նա նշեց, որ եթե կոոուպցիոն տար­րեր չկան, եւ եթե անձը իր գործի պրոֆեսիո­նալն է, կարող է |ինել օրենսդիր մարմնում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ