06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:  Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էմանուել Մակրոնը ողջունել է վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատում և կարևորել նրա այցը Ֆրանսիա` […]

Հերթական շոկը կառավարությունում

Կառավարությունը շարունակում են համալրել ունիկալ պերսոնաժներով։ Սեպտեմբերի 4-ին սոցապնախարարության սոցապծառայության պետի տեղակալ է նշանակվել նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը, ով 2014 թվականից հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ գողության հոդվածով։ 2015-ին ՀՀ իրավապահ մարմինները նրան ձերբակալեցին, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելը, գրում է «Հրապարակ»-ը:  […]

Կառավարական հանձնաժողովը հապաղում է ԸՕ փոփոխությունների հայեցակարգը հրապարակելու հարցում. հնարավոր է ժամկետների հետ կապված խնդիրներ ծագեն

 «Մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները այն հանձնաժողովին, որը կառավարությունն է ձեւավորել եւ որը անընդհատ ասում է, որ պետք է հրապարակվի հայեցակարգը»,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԸՕ փոփոխությունների  եւ նոր ԸՕ մշակման գործընթացին, ասել է  ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:  Հիշեցնենք, խորհրդարանական 4 խմբակցությունները ավարտել են համատեղ աշխատանքը եւ ԸՕ փոփոխությունների հարցով կառավարական հանձնաժողով են ներկայացրել ԸՕ փոփոխությունների առաջարկությունները, […]

Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունները ԵԽԽՎ-ում օգտագործելու Ադրբեջանի փորձերը արժանի հակահարված կստանան. Արփինե Հովհաննիսյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կքննարկի հաջորդ շաբաթ կայանալիք նիստին: Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ,  ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Մոնիտորինգի հանձնաժողովի տեսակետը զեկույցի տեսքով  ներկայացվում է վեհաժողովին եւ ընդգրկում է մոնիտորինգի տակ գտնվող երկրի հասարակական-քաղաքական կայնքի բոլոր ոլորտները՝ մարդու իրավունքներ, քրեական գործեր, ընդունված կամ ընդունման փուլում գտնվող օրենքներ»,-նշել է […]

Հայաստանը ստիպված կլինի պահպանել իր կախվածությունը Մոսկվայից

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունը հնարավորություններ է ստեղծել իրական տնտեսական և քաղաքական առաջընթացի համար: Այս մասին գրում է Washington Times պարբերականը՝ նկատելով, որ առաջնընթացն ինչ-որ չափով տեղի է ունեցել, քանի որ երկրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ «որևէ աշխարհաքաղաքական օրակարգ չունի»: Անդրադառնալով Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հավատարիմ մնալու […]

ԲՀԿ–ի ավագանու թեկնածուին «ասֆալտին են փռել». Պետրոս Ղազարյան

Երեւանի ավագանու ընտրություններին մասկացող ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 7-րդ համարին երեկ դիմակով անձինք «փռել են ասֆալտին»։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Նորք Մարաշում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության ցուցակի 3-րդ համարը ներկայացնող, լրագրող Պետրոս Ղազարյանը։ «Ոչինչ, այդ թվում՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ոչ պրոֆեսիոնալիզմը չպետք է ստվերի մեր ընտրությունները։ Մենք դրանում քաղաքական ենթատեքստ չենք տեսնում, սակայն […]

Սա է բազմաֆիգուր միջազգային կոնֆիգուրացիաների եւ զոնդաժի միակ մեսիջը

«Լը մոնդը»  ԱԱԾ-ՀՔԾ պետերի ձայնագրությունը հրապարակում է այն օրը, երբ Փարիզում Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպման է․․․ -Հ․Գ․ -Բացատրե՞մ, թե ինքնին հասկանալի է նշանների լեզուն․ -Ընդորում, չէի ուզում ասել, բայց եւ Եվրոնյուզի «սխալը» ԱԱԾ պետի դերում Գալուստ Սահակյանին «շփոթելը» -Պարոնայք, նունպես պատահական չէր․ -Նրանք ցանկացել էի ասել․ -Որ հայաստանյան անվտանգության համակարգը․․․ -Գալուստ Գրիգորիչի նման վիճակում է […]

Նախարարի պաշտոն թե՞ քաղաքապետի. Արտակ Զեյնալյանի պատասխանը

Երևանը պետք է լինի ողջ Հայաստանի մայրաքաղաքը, նպաստի մարզերի հավասարաչափ զարգացմանը, որպեսզի մարդիկ ավելի հարմարավետ ապրելու ձգտումով չգան Երևան ու չպաշարեն Երևանը՝ այն դարձնելով ավելի անհարմարավետ:  Այս մասին «Ազատության» եթերում ասաց Երևանի քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը: «Երևանը չպետք է դառնա իր պոպուլյարության զոհը: Հավասարապես պետք է զարգանան մարզերն ու համայնքները: Ես պատրաստ եմ […]

Նույնիսկ այնքան ապացույց չունեն, որ մեղադրանք առաջադրեն. Քոչարյանի պաշտպանը՝ ՀՔԾ պետի հայտարարության մասին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՔԾ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե զինվորները որպես վարձկան են օգտագործվել 2008 թվականին։ «Մի կողմից պարզունակ մեխանիզմ է, մյուս կողմից՝ գործող։ Ներկայացնում են մատյան, ասում են՝ այստեղ զինվորները որպես վարձկան են օգտագործվել, ինչ-որ օլիգարխներ իրենց գումարներ են բաժանել։ Ես տեսել եմ այդ մատյանի մի էջը, […]

Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում. պաշտպանների հայտարարությունը

Քրեական գործի քննության, ներառյալ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով իրենց տեսակետը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության վերաբերյալ։ Հայկ Ալումյանը ներկայացրեց իրենց հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի