Արդեն դերերը բաժանել են՝ մեկը դուխով է, մյուսը՝ խելքով, բայց երկուսն էլ նույն համակարգից են /տեսանյութ/
«Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը խոսելով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ արդի քաղաքական համակարգը հնարավորություն չի ընձեռելու քաղաքական մրցակցության համար և հետևաբար քաղաքական մրցակցությունը տվյալ գործընթացի մեջ լինելու է ապարդյուն:
«Մենք գտնում ենք, որ դա նպաստելու է ավտորիտար համակարգի վերակենդանացմանը և այս պարագայում մեր քաղաքական դիրքորոշումը հնարավոր չէ հնչեցնել, քանի որ տեղի է ունենալու հայհոյախառը աղմուկ և դրա ներքո հնարավոր չէ քաղաքացիներին առաջարկություն անել և քո դիրքորոշումը քարոզել»,-նշեց Փոստանջյանը և հավելեց՝ այս ամենը նպաստելու է ավտորիտարիզմի թարմացմանը:
Հիշեցնելով ավագանու ընտրությունները՝ վերջինս շեշտեց, ԱԺ արտահերթ ընտրություններում ևս կեղծիքի մթնոլորտ է տիրում. «Նորից նույն մթնոլորտը կդրսևորվի երկու կողմերի միջև՝ հայհոյանք, սևի և սպիտակի բաժանում, արդեն դերերը բաժանել են մեկը ընդդիմություն է մյուսը իշխանություն, մեկը դուխով է, մյուսը՝ խելքով, բայց երկուսն էլ նույն համակարգն են ներկայացնում: Եթե ասում են, թե իրապես տեղի է ունեցել հեղափոխություն, բայց մենք տեսնում ենք, որ տապալված ռեժիմը արդեն խելքով է հանդես գալիս՝ արդեն որպես ընդդիմություն, ապա հասկանում ենք, որ սա ընդամենը խաղ է»:
Փոստանջյանը շեշտեց՝ այսօրվա մարտահրավերներին, որոնց առաջ կանգնած է Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ազգը առանց մեր ազգի բոլոր հատվածների միավորման հնարավոր չէ դիմակայել:
Ավելին` տեսանյութում: