23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ուրիշի հարսանիքի սեղանին թամադություն մի արեք». Շարմազանովի կոչը

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ նախընտրական պայքարը կծավալվի ոչ թե «ասֆալտին փռելու» եւ «պատերին ծեփելու» տրամաբանությամբ, այլ կոռեկտ գաղափարական մթնոլորտում: Համենայնդեպս, Շարմազանովն ուզում է հավատալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, թե ամեն ինչ պետք է արվի բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու համար:

Արձագանքելով «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե հասարակությունը հազիվ է պրծնում ՀՀԿ-ից եւ չի քվեարկի նախկին իշխանության օգտին, Շարմազանովը կոչ արեց նախ կողմնորոշվել՝ ինչ գաղափարախոսություն ունի Մարուքյանի գլխավորած ուժը եւ ինչու պետք է հասարակությունը նրան ձայն տա, եթե նախկին իշխանությանն արդեն քննադատող կա եւ դա Փաշինյանի առաջնորդած «ՔՊ»-ն է, որից լավ դա որեւէ այլ ուժ չի անում:

«Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմեք, քանի որ կիսում եք նրանց գաղափարները: Ես չեմ հասկանում՝ ինչու պիտի ժողովուրդը ձայն տա մի կուսակցության բացի Փաշինյանից, որը քննադատում է ՀՀԿ-ին, եթե դա արդեն եւ լավ անում է Փաշինյանի ուժը: Այնպես որ ուրիշի հարսանիքի սեղանին թամադություն մի արեք»,-նկատեց Շարմազանովը: 

Անդրադառնալով կուսակցությունների ցուցակներին՝ վերջինս նշեց, թե կոռեկտ չի համարում գնահատականներ հնչեցնել այլ ուժերի ցուցակների մասով եւ հավելեց, թե զարմացած է ՔՊ-ի ցուցակից, ինչը նրան «քաղաքական աջաբսանդալ» է հիշեցնում:

«Այստեղ ես չտեսա գաղափարախոսություն: Կոռուպցիայի դեմ աջերն էլ կարող են պայքարել, ցենտրիստներն էլ, ձախերն էլ: Բայց ինչ սկզբունքով են մի տեղ հավաքվել մարդիկ, որոնք ամբողջ կյանքում դեմ են եղել տեսախցիկներին, կարմիր գծերին, հիմա սատարում են դրան կողմ ուժին, ամբողջ կյանքում դեմ են եղել ու քննադատել են ԵԱՏՄ-ին, հիմա դրան ջատագով ուժի հետ են»: 

ՀՀԿ-ի ցուցակի մասով ԱԺ փոխխոսնակն ասաց, թե իրենց գաղափարախոսությունը հստակ է՝ ազգային-քրիստոնեական-պահպանողական՝ Արցախի հարցի կարգավորում, ավանդական արժեքների պահպանում եւ սրանցից բխող առաջնահերթություններով: Քննադատելու են իշխող ուժի այն սխալները, որոնք այս 6 ամիսներին ակնհայտ են: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ