ՀՀ և ԵՄ-ի միջև խորհրդարանական համագործակցության պատմական նոր փուլի մեկնարկը տրված է. Արմեն Աշոտյան
Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Նոր մակարդակի խորհրդարանական այս ձեւաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձեւաչափին եւ կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ փոխգործակցությունը: […]





































