13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններ անվան տակ կեղծիքը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է «ՀՀ  խորհրդարանական ընտրություններ» անվանումով  կեղծ նախաձեռնությունը»: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ակնհայտ է եւ անհերքելի փաստ, որ 27 տարի Հայաստանի Հանրապետությունում գործել է կուսակցապետություն: Այս կուսակցապետությունը կրկնել է Կոմունիստական կուսակցության արատավոր ավանդույթը` քաղաքական դաշտի եւ պետական իշխանության բոլոր գործառույթների մենաշնորհումը: 1995 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը եւ սահմանադիր օրենքները […]

Հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից. Արմեն Աշոտյանը՝ ԿԳ նախարարին

Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադաձել է իմ անձին ու գործունեությանը։  Ինչպես ի սկզբանե հայտարարել և իրականացրել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել գնահատականներ տալ իմ պաշտոնավարումից հետո ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնած մարդկանց գործունեությանը և կատարած աշխատանքին։ Այդ մարդկանց ցուցակում է նաև ներկայիս նախարար Հարությունյանը։ Այս անգամ նույնպես չէի անդրադառնա այս պաշտոնյային, եթե ինքը չխախտեր […]

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ հարուցվել է քրգործ. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում: Բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության […]

Վերջին շնչին չեն խփի. ԱԺ-ի լավությունը կառավարությանը

Նոյեմբերի 21-ին կարող է գումարվել արտահերթ նիստ՝ պետական բյուջեի ընդունման համար, այս մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է՝ կողմ են քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել, նաև նրա համար են կողմ, քանի որ բազային կենսաթոշակը 10․000 դրամով ավելանալու է։ Բյուջեին կողմ քվեարկելու […]

Նախարարությունները 17-ից կարող են դառնալ 11. փոխվարչապետ

Մենք ունենք պետական կառավարման շատ ուռճացված համակարգ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ «Պետք է այս ամբողջը վերանայել, բոլորի գոյությունը հատ-հատ վերաիմաստավորել, եթե, իսկապես, անհրաժեշտ է, որ որևէ այդպիսի կառույց լինի, ապա կմնա, եթե ոչ՝ կտարրալուծվի կամ կմիաձուլվի այլ կառույցների հետ», – նշեց նա։ Արարատ Միրզոյանն ասաց, թե նախարարությունները կրաճտելու […]

Ժողովուրդ, ինձ չքաշեք. Սվիտալսկին՝ ՀՀ քաղաքացիներին

Մենք ցավում ենք, որ Ընտրական օրենսգրքի առաջարկած բարեփոխումները չանցան, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Մենք հավատում ու վստահ ենք, որ քաղաքական կամքը դեռ կա` հավելյալ ջանքեր ներդնելու ընտրություններից հետո Ընտրական օրենսգիրքը բարելավելու», – ասաց նա։ Պյոտր Սվիտալսկին նշեց, թե, ինչպես հասկանում են քննարկումներից, դեռ կա կամք` շարունակելու Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու։ […]

Վահան Բաբայանը կառաջադրվի ՀՀԿ ցուցակով

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ՀՀԿ համամասնական ցուցակով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Որպես պատգամավորության թեկնածու՝ առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Մալաթիա- Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները: Միաժամանակ լինելու եմ նաեւ ՀՀԿ համապետական ցուցակում: Իմ գիտելիքները եւ խորհրդարանում աշխատելու փորձը, վստահ եմ` կծառայեն Հայաստանի զարգացմանը եւ առաջընթացին», – հայտարարել է Վահան Բաբայանը:

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը

Հայտնի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաեւ մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու սպորտսմեններ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. Փաշինյան […]

Երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը ու ես նույն ընտրատարածքում ենք առաջադրվել, ահավոր ուրախացա. Ալեն Սիմոնյան

Ցուցակն այնպիսին չի լինի, որ դուք հիասթափվեք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքից ելնելով՝ ոչ մի որոշում չի կայացվել», –  ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ ցուցակում 170-ից ավելի մարդ է ընդգրկված: Հարցին, թե արդյոք «Իմ քայլի» ցուցակում կլինեն նաև Հանրապետական պատգամավորներ, Սիմոնյանն արձագանքեց.  «Անպայման լինելու են… ո՞նց եք դա […]

Եթե Փաշինյանը չտարբերակի, տաքսի ծառայությունները կունենան ֆինանսական լուրջ խնդիրներ /տեսանյութ/

Երեկ Ազգային ժողովում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50 000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից: Տաքսու վարորդների մեծ մասը այս հայտարարությունը այքան էլ միանշանակ չընդունեց:  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  ավտովարորդների պաշտպանության լիգա իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իր կարծիքով՝ արտոնագրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի