14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ալիեւին կիրթ համարող վարչապետի ԺՊ-ն մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, ում արյան գնով ինքն ու բոլորս այսօր ապրում ենք /տեսանյութ/

Ողջունում եմ Լոռու մարզից, առաջիկայում կկիսվեմ ձեզ հետ ընտրողների հետ կայացած հանդիպումներով:

Մինչ այդ, արձագանքեմ որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը անթույլատրելի է:

Այլեւս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից:

Ուրեմն Ալիեւն ու Էրդողանը միավորվում են, ջան-ջիգյար անում, խոսում եւ գործում պանթուրքիստական նպատակների շուրջ, որի հեռահար նպատակը գիտենք ինչն է՝ Հայաստանի վերացումը:

Մինչդեռ մեր երկրի ղեկավարը , որ Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, նրանց վրա, ում արյան գնով ինքն ու բոլորս այսօր ապրում ենք: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառում է թողել Էդուարդ Շարմազանովը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ