30 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել՝ մարտական գործողությունների մասնակից. ՊՆ փոխնախարարի պաշտոնակատար

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում հաստատելու կարգը։ Ըստ որոշման՝ Երևան քաղաքում մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին հատկացվելու է 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ։ Այլ քաղաքներում մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, […]

Հայտնի է ՀՀԿ-ի կարգախոսը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հանդես կգա «Եթե մտահոգ ես … ընտրիր Հանրապետականին» կարգախոսով, տեղեկացնում է ՀՀԿ շտաբի քարոզչության հարցերով պատասխանատու, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նաև տեղեկացրել է, որ քարոզարշավի մեկնարկին՝ նոյեմբերի 26-ին կգործարկվի նաև www.vote1.am կայքը: Ուշագրավ է, որ նախկին իշխող կուսակցության կարգախոսը սև ու սպիտակ գույների ֆոնին է և հիշեցնում […]

Լիլիթ Մակունցը մշակույթի փոխնախարարի փոխարեն ներողություն չի խնդրի

Երևանի մնջախաղի պետական թատրոնի համար ՀՀ մշակույթի նախարարությունը նոր շենք է գտել, որի փնտրտուքները, ըստ նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, բավականին երկար են տևել։ Նրա խոսքով՝ նոր շենքը ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցներից մեկն է, որի լուծարումն ընթացքի մեջ է, որն ավարտելուց  հետո կտրվի թատրոնին, որտեղ կարող է տեղակայվել ոչ միայն մնջախաղի թատրոնը, այլև […]

Զինծառայողների տան վարձը փոխհատուցելու փոխարեն հիփոթեքային վարկ կձեւակերպվի

Կառավարությունն  այսօրվա՝ նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացնելով հարցը նշեց, որ ավելացվել են նաեւ փոխհատուցման չափերը: Վերջինիս հավաստմամբ  ՊՆ-ն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է այդ գումարները: Մասնավորապես, նախկինում այն եղել է մոտ 2 […]

Ամբողջ համացանցը թաքնված քարոզչությամբ և հակաքարոզչությամբ է լցված

«Ֆեյք» բառն արդեն կարելի է համարել հայերեն, քանի որ  երկրի ղեկավարությունից մինչև վերջին մարդն օգտագործում են: Վերջին 2-3 տարվա ընթացքում ամբողջ աշխարհը խիստ մտահոգված է ֆեյքերով: Համացանցի զանգվածային կիրառումը համացանցի միջոցով  հանգեցրել են նրան, որ ֆեյքային նորությունները դարձել են այնքան ազդեցիկ, որ հիմա խոսակցություն է գնում այն մասին, որ, օրինակ, հիմա խոսում են, թե Մեծ […]

Հայաստանի Հանրապետությունում կա հանցագործությունների աճ. Վալերի Օսիպյան

Հայաստանի Հանրապետությունում կա հանցագործությունների աճ, սակայն դա կապված չէ հայտարարված համաներման հետ. այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Կա աճ, սակայն այն ռիսկային չէ, որպեսզի մտահոգի մեզ ու այն դեռևս կապ չունի համաներման հետ»,- նշեց նա` մեջբերելով մի քանի պատճառ, որոնցով, ըստ ոստիկանության, պայմանավորված է հանցագործությունների որոշակի աճը։ «Պատճառներից […]

Կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում՝ այս իշխանությունը շարունակում է նախորդի քաղաքականությունը

«Հարկային օրենսգրքի փաթեթը նախատեսում է այլ հարկադրույքաչափերի բարձրացում: Նախատեսված է եկամտահարկի դրույքաչափը նվազեցնել 28-ից 23 %, սակայն նույն փաթեթի մեջ ներառված է, որ պետք է ավելացվեն մի շարք այլ անուղղակի հարկերը, օրինակ՝ակցիզայինը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Օրինակ՝ եթե դուք մի շիշ գինի ձեռք բերեք, այն գնելու եք […]

ՀՀԿ-ի թեկնածուների մեջ կան նաև բանվորներ, գործազուրկներ. ՀՀԿ-ի «ռեյտինգայինները»

Հայաստանի Հանրապետական կուսակցության 126 թեկնածուից կազմված ցուցակում, բացի կուսակցականներից, կան նաև անկուսակցականներ։ Առաջին տասնյակը արդեն հայտնի է. զբաղեցրել են ՀՀԿ-ի կարկառունները։ Նրանցից անկուսակցական են քաղաքական վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը և Մենուա Հարությունյանը։ ՀՀԿ-ի տարածքային կամ ինչպես ընդունված է ասել՝ ռեյտինգային թեկնածուները կամ դրանց մի մասը ևս անծանոթ չեն։ Նկատենք՝ կուսակցության ցուցակի մեծ մասը գործազուրկ է. դա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված