26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ասֆալտին պառկող տղա չեմ. Ծառուկյանի Էդոն կգնա ԱԺ. Հրապարակ

Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Բաբայանին՝ ԲՀԿ ցուցակի 45-րդ համարին, հարցրինք․ որ ընտրվի, վերցնելո՞ւ է մանդատը։ «Բա ի՞նչ եմ անելու, որ ընտրվեմ ու չվերցնեմ․ ո՞նց կարամ իմ ժողովրդին հիասթափացնեմ»։ Որքա՞ն ձայն կստանաք, ի՞նչ եք կարծում։ «Ես գուշակ չեմ»։ Ո՞վ է Ձեր շտաբի պետը։ «Ես՝ ինքս»։ Իսկ հնարավո՞ր է հետագայում էլ, ասենք, Աբովյանի քաղաքապետ դառնաք։ «Ո՛չ»։

Ինչո՞ւ։ «Պատգամավոր դառնալն ինձ համար ավելի նախընտրելի է, համ էլ թավշյա հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել»։ Շատ է խոսվում «ասֆալտին պառկեցնելու, պատին ծեփելու» մասին։ «Ոչ մի դեպքում․ ասֆալտ ես չեմ սիրում, էլ չեմ ասում, որ ես ասֆալտին պառկող տղա չեմ»։ Դուք անցնում էիք Օլիմպավանի ծեծի միջադեպով, անգամ կալանավորվեցիք․ կարճվե՞լ է գործը։

«Ոչ, քննության ընթացքում է, ասեմ՝ եթե ապացուցվի, որ ես մեղավոր եմ, անգամ եթե պատգամավոր ընտրված լինեմ, մանդատս վայր կդնեմ»։ Ոնց որ լավ թրեյնինգներ եք անցել։ «Չէ, պարզապես լրագրողներդ հարցեր չեք ուղղել:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ