23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրությունները ընդհանուր առմամբ ազատ են, բայց արդար չեն /տեսանյութ/

«Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցության կողմից  առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Ներսիսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով իրենց շանսերը սպասվող Խորհրդարանում ասաց, որ իրենք սկզբից ևեթ հայտարարել են, որ ունեն քաղաքական հստակ օրակարգ և Ազգային Ժողովը իրենց համար ընդամենը լրացուցիչ գործիքակազմ է, որը կարող է իրենց հստակ օրակարգը առաջ տանելու համար ծառայել:

Նարեկ Ներսիսյանը նշեց՝ իրենք կցանկանային, որ  քարոզարշավը լիներ ավելի շատ գաղափարական և ծրագրային հենքի վրա հիմնված. «Իմ կողմից արդեն նկատվել են որոշակի խախտումներ ընտրական օրենսգրքի մասով: Էական մասը այն է, որ քարոզարշավը լինի միայն գաղափարական,  ընտրողին մատուցվի ծրագրային մասը, և  ընտրողին հարցնեն ոչ  թե ո՞ւմ ես ուզում ընտրել, այլ ի՞նչն ես ուզում ընտրել կամ ինչպիսի՞ Հայաստան ես պատկերացնում»,-ասաց նա: 

Անդրադառնալով հարցին, թե որ ուժին են տեսնում իրենց մրցակից, վերջինս նշեց, որ իրենց համար էականը ոչ թե ուժին տեսնելն է, այլ՝ այդ ուժի ներկայացրած գաղափարը և ծրագիրը տեսնելը.«Այս պահին ծրագարային և գաղափարական մասով մրցակից չենք տեսնում»,-ավելացրեց Ներսիսյանը:

«Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված  պատգամավորի թեկնածու Նիկոլայ Բաղդասարյանն էլ խոսելով իրենց շանսերի և հնարավորությունների մասին նշեց, որ ցանկացած անձ որոշակի ընտրապայքարի գնալուց առաջ միշտ շանսերի առավելագույն շեմն է վերցնում. «Մենք պետք է հասկանանք , որ կարևոր խնդիրը ոչ թե հաղթելն է կամ շատ ձայներ հավաքելը, այլ ապահովելը, որ ընտրությունները ընթանան օրինական կարգով»,-ասաց նա:

Բաղդասարյանը հավելեց նաև, որ խախտումներ ամեն դեպքում կան, բայց իրենք դա էական չեն համարում.«Պետք է այդ ոճի քննարկումները դուրս բերենք մեր օրակարգից»,-ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը չի թաքցնում՝ ընտրություններին մասնակցելը չփոփոխված ընտրական օրենսգրքով լուրջ ծախսեր է պահանջում:

Պատգամավորության թեկնածու Նարեկ Ներսիսյանն էլ հավելեց՝ թեև ինքը համաձայն է, որ ընտրությունները ընդհանուր առմամբ ազատ են բայց արդար չեն. «Տվյալ օրենսգիրքը, այն էլ ոչ լեգիտիմ  սահմանադրության պայմաններում, լինելով սահմանադրական օրենք, չի ապահովում արդարությունը:  Մենք պետք է հասկանանք, որ այսուհետ կուսակցությունների միջև պայքարը պետք է հիմնված լինի ոչ թե որևէ անհատի, այլ՝ գաղափարի վրա»,-ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը այնքան էլ համամիտ չէր Նարեկ Ներսիսյանի հետ: Բաղդասարյանը պատասխանելով Նարեկ Ներսիսյանին ասաց.«Դուք ասում եք եկեք գաղափարներով մրցենք, բայց գաղափարներով չեք մրցում: Դուք քարը գցում եք մեր դաշտը, հետո հակասում եք ձեզ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ