15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին չի գոհացրել կառավարության որոշումը

ՀՀ կառավարությունը ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել: «Որոշման նախագծով սահմանվում է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև մինչև 2019 թ. մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծել՝ վերամշակում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով: Նշված ընթացակարգը հնարավորություն […]

Էս ինչ կենեք, ըսիգ մեր վիշտն է, ըսիգ մեր ցավն է… 30 տարվա մեջ առաջի անգամ ըսպես բան տեսանք

Ո՞վ էր այսօր Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման պատասխանատուն: Տո, ա՛յ տղա էս, աղջիկ էս, տո, ա՛յ «խելոք», օր չիդես Գյումրին ու չես ճանչե գյումրեցուն, չիդես մերոնց պատիվը, նամուսն ու թասիբը, պատվախնդրությունը, ը՞նչի էիր գլխիցդ մեծ պատասխանատվություն վերցրե վրեդ, տո, ա՛յ… 30 տարվա մեջ առաջի անգամ ըսպես բան տեսանք: Գյումրեցիները, մարզի պատգամավորները, պաշտոնյաները իրանց […]

Պատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որը կլինի շատ մոտ ժամանակներս

Այսպես կոչված հետհեղափոխական շրջանում մենք նկատում ենք և’ ատելության քարոզ, և՛ տրված խոստումների չիրականացում, և՛ ընտրովի արդարադատություն, և՛ սադրանքի, բռնության կոչեր, և՛ ոչ թռիչքաձև տնտեսական աճ, և՛ ոչ քաղաքական հեղափոխություն, և՛ ոչ էլ ,առավել ևս, քաղաքական ընտրություններ։ Նախընտրական քարոզարշավի 12 օրերը ապացուցում են այն հանգամանքը, որ մենք չունենք ձևավորված քաղաքական դաշտ և քաղաքական կուսակցություններ, նույնիսկ […]

Ամեն ինչ էլ եղել է. բոլորն էլ պետք է իրենց թալանածը հետ բերեն. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սպիտակի ավերիչ երկրաշարժից երեսուն տարի հետո աղետի գոտու գոյությունը պայմանավորում է միջոցների անարդյանավետ կառավարմամբ։ Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում, նա, մասնավորապես, ասաց. «Ցանկացած գումար պետք է ճիշտ կազմակերպվի, չփոշիանա, հիմնական բացթողումը, որ ճիշտ կառավարում չի իրականացվել»։ Հարցին՝ թալանով, կոռուպցիայով պայմանավորված չէ՞ արդյոք աղետու գոտու գոյությունը, Ծառուկյանն արձագանքեց. «Ամեն […]

Քարոզարշավում խոսում են դատարկաբանությունից, սակայն ոչ մի խոսք սեյսմիկ ռիսկի նվազեցման մասին. նախկին փոխնախարար

Սպիտակի երկրաշարժը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունն էր, որի հետեւանքով ավերվեց մեր երկրի զգալի մասը՝ պատճառելով տասնյակ հազարավոր զոհեր: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երկրաշարժը, լինելով բնական երեւույթ, հնարավոր չէ կանխել, սակայն միանգամայն հնարավոր է նվազեցնել սեյսմիկ խոցելիությունը եւ սեյսմիկ ռիսկը: […]

Երկրաշարժը հակասություններից ցնցվող աշխարհին հիշեցրեց, թե որքան փխրուն է մարդկային կյանքը. Բաբլոյան

Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքի բոլոր անկյուններում մենք գլուխ ենք խոնարհում Սպիտակի աղետալի երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ: Այս մասին ասված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: Նա, նաեւ ասել է. «Նաեւ րոպե առ րոպե վերհիշում ենք հայ […]

«Սասնա ծռերի» թեկնածուն բացատրություն է պահանջում հարազատ կուսակցությունից

«Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանը հայտարարություն է տարածել՝ պահանջելով բացատրություն հարազատ կուսակցության քարտուղարությունից։ «Հարգելի լրատվականներ, Արձագանքելով ձեր կողմից ինձ ուղղված հարցմանը՝ տալ մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կողմից արված հայտարարությանն առ այն, որ՝ «Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։ Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում […]

Գյումրիի երկրաշարժը աննախադեպ աղետ էր. ի՞նչ է փոխվել 30 տարի անց

Հայաստանում 30 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը […]

Նիկոլը էն Լեննականցի պրառաբն ա, որ ինքը իրա տունը քանդելու ա, լիքը մարդ ա փուռը տալու

Երկրաշարժի զոհերի պատասխանատուն աստված պապիկը չի, ռսների զենքը չի, թուրքի անեծքը չի: Պատասխանատուն հայերն են, գողցող հայերը, թալանչի ժողովուրդը: Մոտներդ հարց չի առաջացե՞լ, թե ինչո՞ւ է Արցախի ամեն ինչը մի քիչ ավելի լավ: Ասֆալտն ավելի որակով, փողոցներն ավելի մաքուր, տներն ավելի կոկիկ, գյուղերն ավելի ցիվիլ: Ինչո՞ւ Արցախը վերակառուցվեց, իսկ աղետի գոտին ոչ… կամ ինչո՞ւ «թալանչի» […]

No comment

Դեկտեմբերի 15-ին ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանը հանդես կգա ասուլիսով եւ կպատասխանի երկրորդ գաղտնալսման մասին լրագրողների բոլոր հարցերին։ Այս մասին այսօր՝ դելտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը, «Չեմ մեկնաբանելու, չեմ խոսելու։ Քրեական արարք է, քննչական կոմիտեում գործ կա հարուցված, թող գնահատականը տա»: Մինչ  այդ,  լրագրողների դիտարկմանը, թե անգամ վարչապետին են գաղտնալսում, Վանեցյանը պատասխանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի