05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որը կլինի շատ մոտ ժամանակներս

Այսպես կոչված հետհեղափոխական շրջանում մենք նկատում ենք և’ ատելության քարոզ, և՛ տրված խոստումների չիրականացում, և՛ ընտրովի արդարադատություն, և՛ սադրանքի, բռնության կոչեր, և՛ ոչ թռիչքաձև տնտեսական աճ, և՛ ոչ քաղաքական հեղափոխություն, և՛ ոչ էլ ,առավել ևս, քաղաքական ընտրություններ։ Նախընտրական քարոզարշավի 12 օրերը ապացուցում են այն հանգամանքը, որ մենք չունենք ձևավորված քաղաքական դաշտ և քաղաքական կուսակցություններ, նույնիսկ չենք տիրապետում քաղաքակիրթ քարոզչություն իրականացնելու հմտություններին ու կարողություններին։ Սա արտացոլումն է նախկին և ներկայիս իշխանությունների նույնական լինելու` կամ ամեն ինչ, կամ ոչինչ մարտավարության։

Զավթողական քաղաքականությունը մնացել է նույնը, մի տարբերությամբ՝ անձերի փոփոխությամբ։ Մենք նախընտրական այս գործընթացում նկատում ենք ոչ թե գաղափարային, ծրագրային պայքար, այլ ռեսուրսային կամ իշխանական, վարչական լծակների օգտագործում, վիրավորանքների, սադրանքների տեղատարափ, վախի քարոզում, շահարկումներ, երկուստեք մեղադրանքներ և դատապարտումներ։

Քաղաքական համակարգի անխափան գործառման համար անհրաժեշտ է մրցակցության ապահովում , սակայն այսօր չկա քաղաքական մրցակցություն, և սա է կայանում այս ընտրությունների թյուրիմացությունը: Քաղաքական ուժերը պետք է գաղափարային պայքար մղեն յուրաքանչյուր քվեի համար, սակայն հակառակ պատկերն է՝ մի քաղաքական ուժը նսեմացնում է մյուսին, և այսպես, ով ավելի ուժգին նսեմացրեց և ում ժողովուրդը բարձրագոչ ողջունեց, ում ծափերը բարձր եղան, նրանք էլ հզոր կլինեն և ժողովուրդը քվե կտա։

Այս ընտրությունները նման են հրապարակային, կենացաղային պայքարի կենցաղային վերնախավով, այլ ոչ քաղաքական՝ թե’ բովանդակային և թե’ գործընթացային առումով։ Այսօր քաղաքական կատեգորիայի անբաժանելի տարրերն են սադրանքը, բռնությունը, վիրավորանքը, հայհոյանքը, միմյանց նսեմացնելը, այլ ոչ քաղաքակիրթ բանավիճելը, սեփական գաղափարները ներկայացնելը։

Ուշագրավ են քարոզարշավի ընթացքում հնչեցված արտահայտությունները՝ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը, սսկվեք տեղներդ, վզերիցդ բռնելու եմ, սերմացու գողացող մկներ, չշշկռվեք, բոմժ եք եղել և այլն։ Սա է մեր նախընտրական քարոզարշավի պատկերը։ Ինչպես նախկին իշխանություններն էին ասում՝ ինչքան ուզենք, էնքան խփենք, հիմա էլ ներկայիս իշխանություններն են վախի, բռնության, սադրանքի մթնոլորտում ահաբեկում ժողովրդին՝ ընտրեն «Իմ քայլը» դաշինքին։

Աբսուրդային իրավիճակ է, որտեղ տասը քաղաքական ուժ կռիվ են տալիս ընդդիմություն աշխատելու համար, իսկ իշխանությանը հավակնող ուժի գլխավոր խնդիրն է առավելագույն տոկոսներ խփելը:

Քաղաքակիրթ երկրներում քաղաքացու որոշման վրա ազդեցության գործիքներից է նաև քաղաքական բանավեճը, սակայն վերջինս խեղաթյուրվեց մեզ մոտ։ Քաղաքական բանավեճը վերլուծելիս մենք գալիս ենք այն եզրահանգման, որ ոչ թե քվերակել որևէ կուսակցության կամ դաշինքի օգտին, այլ ,այնուամենայնիվ, գնալ ընտրության, թե չգնալ։ Մենք կունենանք հզոր քաղաքական համակարգ այն դեպքում, երբ քաղաքացին իր քվեն կտա կուսակցությանը, այլ ոչ այն ներկայացնող անձին/անձանց, գաղափարին, ոչ թե գաղափարախոսությանը, ապագային, այլ ոչ անցյալին, քաղաքական կերպարին, այլ ոչ սոցիալական։

Եվ, իհարկե, հարգելինե՛րս, եկենք մեկ պարզ բան հստակ գիտակցենք ու հասկանանք` դեկտեմբերի 10-ին մենք բախվելու ենք նոր իրականության հետ։ Պառլամենտական երկրում կունենանք միակուսակցական Ազգային Ժողով, որը իրականում կդժվարանամ ձևակերպել` ինչո՞վ պետք է զբաղվի, ինչպե՞ս կդիմակայի արտաքին ու ներքին մարտահրավերներին:

Շատ կարևոր արձանագրում՝ դեկտեմբերի 10-ից սկսած քաղաքական դաշտը կսկսի ակտիվանալ, առաջ կգան նոր մարդիկ, նոր ուժեր` նոր մոտեցումներով ու նոր գաղափարներով: Իսկ մեզ մնում է պատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որը կլինի շատ մոտ ժամանակներս:

Աղվան Պողոսյան «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ