15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին:   Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: […]

Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, և ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին: «Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ […]

11 քաղաքական ուժերի առաջին դեմքերից ո՞ր մեկն ավելի շատ հոգեբանի կարիք ուներ. քաղաքագետի կարծիքը

Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: «Բանավեճը շատ լավ էր կազմակերպված, իրենց առջև դրված խնդիրը կազմակերպիչները լուծել էին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ոչ: Երկու րոպեում փորձելու էին բացատրել, թե ինչո՞ւ հենց իրենց պետք է ընտրեն: Բայց բանավեճը նայելիս լսում էիր, […]

Հայաստանի կառավարությունը ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Այս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է եւ հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: […]

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը Միլանում

Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը, հայնտում են ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ նախարարական 25-րդ համաժողովի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ դիրքորոշումների համադրման շուրջ, անդրադարձել համաժողովի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի, ՀԱՊԿ անդամ-պետությունների առաջնահերթություններին, նրանց նախաձեռնություններին և […]

Բանավեճը ստացվեց, բայց ոչ այնքան իմ ուզածով. Գագիկ Ծառուկյան

Քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը ստացվեց, բայց ոչ այնքան իմ ուզածով, այսօր Գյումրիում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Ստացվեց, բայց իմ ուզածով չստացվեց, որովհետև ամբողջ աշխարհի հայությունը, Հայաստանի ժողովուրդը սպասում էր, որ ամեն կուսակցության ղեկավար պետք է իր տեսակետը, մոտեցումը, ծրագիրն ասեր։ Պետք է ասեր՝ որ ոլորտն […]

Դատավորների նկատմամբ ճնշումներն այսօր ավելի շատ են, քան նախորդ իշխանությունների ժամանակ

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանի պնդմամբ՝ տարբեր մարզերում քարոզարշավի շրջանակներում մարդկանց հետ հանդիպումների ժամանակ դատարանների նկատմամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սպառնալիք են։ «Եթե դատարանները գործեն սպառնալիքների ազդեցության տակ, ապա որևէ դատական ակտ, ինչքանով էլ օբյեկտիվ դատական ակտ լինի, չի համարվելու օրինական, երբևիցե վիճարկվելու է ու առաջացնելու է կասկածներ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի