15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարական զարգացում. ո՞րը կընտրի ՀՀ-ն․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը, անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, մեզ հետ զրույցում  ասաց, որ ամերիկյան քաղաքականությունն իսկապես անփոփոխ է: Սակայն, նրա պարզաբանմամբ, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և իշխանությունների՝ լայնածավալ ժողովրդավարական գործընթացների նախաձեռնման մասին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ նոր թափ և նոր որակ է հաղորդվելու երկրի ներքին կյանքին ու արտաքին հարաբերություններին: […]

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Նարեկ Սարգսյանի հայտնաբերման դեպքից

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հետախուզվողի […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ. Լուկաշենկոյի խոսնակ

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտնել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել էր, թե կողմերին հաջողվել է պայմանավորվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի շուրջ և որ գլխավոր քարտուղար կարող է […]

Ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջվեն՝ կապված News.am-ի հետ

Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ կապված «News.am» լրատվական կայքի հետ. նախաձեռնված է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: «ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, Ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք […]

Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի, հազարավոր մարդկանց առաջ հանդես գալով, հայտարարեց, որ հայրենի դատական համակարգն իր բռի մեջ է՝ «ինչի, Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածին ասի՝ չէ, էդ ո՞ւր ա էդ դատավորը, ուզում եմ տենամ», նույնիսկ քաղաքական դալտոնիկների համար ակնհայտ դարձավ այն, ինչը մինչ այդ էլ տեսանելի […]

Հայաստանում այսօր լռության օր է

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում այսօր լռության օր է: Նախընտրական քարոզչությունը ընտրություններին մասնակից ուժերի կողմից արգելվում է: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և երկու դաշինք: Նրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», […]

Դավիթ Շահնազարյանը դիմում է ԱԱԾ եւ ոստիկանության պետերին /տեսանյութ/

Դավիթի այս ուղերձը նկարել ենք մենք․ վաղ առավոտյան․ -Այս ժամին դնելու համար․ -Երբ նա խոսում էր, դեռ Քոչարյանին չէին ձերբակալվել․ -new.am չէին մտել․․․ Հ․Գ․ -Դավիթը գիտե այն , ինչ մենք չգիտենք․․․ այդ երեք օրվա մասին․․․ -Էս ուր հասանք․․․ Կարմեն Դավթյան

Քարոզարշավի վերջին օրը ավարտվեց խայտառակ իրողությամբ՝ Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Քարոզարշավի վերջին օրը ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը: Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր, ոստիկանության այցելություններ խմբագրություններ: Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա՞, թե՞ Ազգային ժողովում կլինի մի ուժ, որը կզսպի Փաշինյանի միապետական ախորժակը: Այդ ուժը ներկայացված է […]

Իրեն ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած երկրում նման գործելաոճն անընդունելի է և վտանգում է երկրում խոսքի ազատությունը. News.am

Նախընտրական քարոզարշավի շրջանակում NEWS.am–ը հրապարակել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ֆեյսբուքյան ուղիղ միացումները  և գրառումները` նպատակ ունենալով ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի` հավասար պայմաններում լուսաբանվելու հնարավորությունը։   Այսպես, հրապարակվել են նաև ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղիղ միացումները, այդ թվում` «Արդեն սկսել են մարդիկ փնտրել, որոնք ցուցմունք կտան մեր թեկնածուների դեմ. Շարմազանովն անուն տվեց»  և «ՀՀԿ-ի աջակիցներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի