15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ահազանգեք, չվախենաք». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրակաշառք տալու կամ խոստանալու, աշխատանքային կոլեկտիվներում, մասնավոր հատվածներում՝ բիզնես, գազի, էլեկտրական հոսանքի մատակարարման, բախշման, ձեռնարկություններում, հատկապես այն կոլեկտիվներում, որոնց ղեկավարները այս կամ այն կերպ կապված են թեկնածուների հետ, նրանցում աշխատող ընտրողների դեմ ճնշման ցանկացած փորձի մասին ահազանգեք, չվախենաք»:

Ընտրություններում միջազգային դիտորդական առաքելություն է իրականացնելու 8 կազմակերպություն

ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 70 տեղական և 32 միջազգային լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը հավատարմագրել է երկու տասնյակից ավելի դիտորդներ: Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու հետևյալ կազմակերպությունները` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան, SILBA (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) […]

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Առավոտյան ժամը 8։00-ից բացվել են հանրապետության բոլոր՝ 2010 ընտրատեղամասերը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Դրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, […]

Դավիթ Շահնազարյանին դեռ չեն ձերբակալե՞լ Ղարաբաղի մասին անհավասակաշիռ հայտարությունների համար

-Չէ, ոնց կարելի է հավատալ Մամեդյարովին․ -Որն ասել է․ -Այսքան ժամանակ առաջին անգամ հայկական կողմի հետ կարողացանք հայտարության շուրջ համաձայնության գալ․ -Բա ոնց՝ կիրթ մարդիկ են էդ ադրբեջանցիք․․․ Եւ ապա՝ -Եկող տարի կկարողանանք բեկում մտցնել Ղարաբաղի խնդրում․ -Չէ, բայց ոնց որ՝ արդեն բեկում կա, մեր կիրթ յոլդաշ․․․․․․ Հ․Գ -Բայց չհավատալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած հայտարությանը․ […]

Քանի ընտրող կա. հայտնի է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այսպես. քվեարկության նախորդ օրը ՀՀ […]

Ոստիկանությունը տեղեկացնում է

Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: Մասնավորապես նախատեսվել են հետևյալ պատիժները՝ – Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում: – Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6 տարի […]

Դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի […]

Ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի ու առաջընթացի համար. Նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ:   Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին, դրանք առավել արդյունավետ ու գործնական դարձնելու համար կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը։   […]

Զոհրաբ Մնացականյանը և Իսպանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ

Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկուստեք կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն […]

Ճակատագրի մարտահրավերներ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հատված օտարերկրյա լրագրողի հետ զրույցից.   -Ձեր «Զվարթնոց» օդանավակայանը լիովին միջազգային կարգի է: Ձեր Ծաղկաձորը ոչնչով չի զիջում աշխարհի հայտնի ձմեռային կուրորտներին: Հյուսիսային պողոտայում վայելեցինք ձեր հրաշալի «Կարաս» գինին, ասես աշխարհի լավագույն քաղաքներում լինեինք: Ձեր ոսկերիչների աշխատանքներն անկրկնելի են… հապա վերանորոգված փողոցները, թանգարանները, թատրոնները: 1996-ին եմ եղել Երեւանում՝ տխուր, անկյանք քաղաք էր… […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի