01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թավշյա հեղափոխության» պտուղները. տագնապի զանգերը խփելու պահն է, սթափվե՛ք, քնած հայեր

livenews.am-ը գրում է.  Փաշինյանի պատկերացմամբ այսպիսի՞ն է հայկական ավանդական ընտանիքը․․․  Դե վայելե՛ք «թավշյա հեղափոխության» պտուղները… Խորհրդարանական ընտրություններից հետո ձեզանից շատերն ուրախությամբ ասո՞ւմ էին, չէ՞, հաղթեցինք՝ չգիտակցելով, որ հաղթել են իրենք իրենց… Գուցե ձեզանից ոմանք հարցնեն՝ ի՞նչ պտուղներ: Հիշեցնեմ՝ «թավշյա հեղափոխությունից» հետո ԼԳԲՏ-ները (լեսբուհիները, գեյերը /արվամոլները/, բիսեքսուալները, տրանսվիստիտները) շատ լավ գիտակցեցին, թե ովքեր են եկել իշխանության: Իշխանության […]

Վաչագան Ղազարյանը ազատ է արձակվել

Վերաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին։ Այդ մասին 24News-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։ Դատարանը բավարարել է Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանների հայցը։ Դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։ Վաչագան Սարգսյանի խափանման միջոցը […]

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի առաջնորդը ընդգծել է, որ երկկողմանի հարաբերությունները հիմնված են ընկերության բազմադարյան ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա, և համոզմունք է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, կառուցողական համագործակցության […]

Ասում եք՝ ՀՀԿ-ն վատն էր, այդ «վատ» ՀՀԿ-ն 10 տոկոսանոց տնտեսություն է տվել, այսօր դարձել է 6 %. Էդուարդ Շարմազանով

Henaran.am–ի  հետ զրույցում ամփոփելով տարին՝ ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ 2018թ. մտահոգիչ, խառը տարի էր, և հավելեց՝ ժողովուրդը գնալով ավելի շատ է մտահոգվելու: «Չավուշօղլուն հայտարարում է, թե Հայաստանը պետք է «օկուպացված» տարածքներից դուրս գա, մեզ մոտ լռություն է։ Բա ձեզ ճղում էիք, հիմա ինչո՞ւ չի խոսում մեր հպարտ կառավարությունը։ Դուք հպարտ վզով տղերք էիք, բա […]

Վլադիմիր Պուտինը ոչ միայն Քոչարյանին է շնորհավորել, այլ նաև Սերժ Սարգսյանին

Կրեմլի պաշտոնական կայքը ներկայացնելով Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա շնորհավորանքները օտարերկրյա պետությունների ղեկաբվարներին, վերջում նշել է, որ ՌԴ ղեկավարը ամանորյա շնորհավորանք է հղել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի անունը նշված է երկրների նախկին ղեկավարների՝ այդ թվում ՝ Ռոբերտ Քոչարյանի շարքում: Հիշեցնենք՝ Պուտինը երկու օր առաջ էր շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր տարվա և […]

Նիկոլ Փաշինյանը ԱԳ փոխնախարարներ է նշանակել. իսկ Աշոտ Հովակիմյանն ու Կարեն Նազարյանն ազատվել են պաշտոններից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով Աշոտ Հովակիմյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից: ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատվել է նաև Կարեն Նազարյանը, ով ավելի վաղ նշանակվել էր Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան: Նիկոլ Փաշինյանի այլ որոշումներով ԱԳ փոխնախարարներ են նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանն ու Արտակ Ապիտոնյանը: Վերջինս նախօրեին հետ էր կանչվել Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի […]

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ուղիղ քաղաքական հետապնդում. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ երեկ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորության հետաձգումը քաղաքական առումով երկու տեսանկյունից կարևոր է. «Առաջին հերթին՝ իշխանությունները հերթական անգամ օգնեցին ապացուցել, որ տեղի ունեցողը պարզ քաղաքական հետապնդում է, որն իրականացվում է երկրորդ նախագահի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք քննիչի գործելակերպին, ընդհանրապես՝ հետաքննող մարմնի, Դատախազության գործելաոճին, երբ կալանքի հարց […]

Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու». Դավիթ Սանասարյանը՝ Արամ Սիմոնյանին

Պետական վերահյսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը: Պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»:

Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են ՀՀ եւ ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները եւ հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:

Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Արա Բաբլոյանն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ եւ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի